Տեսանյութ.Մեքենան երթևեկելիս պայթել է

Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Tesla-ի բռնկումը, որից հետո մեքենան պատվել է կրակով և սև ծխով:

Ինչպես հայտնել են ՌԴ մայրաքաղաքի պետավտոտեսչության ծառայությունից, միջադեպի հետևանքով տուժել են Tesla-ի երեք ուղևորները:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հաղորդվում է, որ մեքենան երթևեկելիս է եղել ավտոպիլոտ համակարգով, որը չի ճանաչել դիմացը կանգնած վթարված մեքենան:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված