ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում

Կարինե Դալլաքյանը գրում է․

Վերջին շրջանում Ամուլասարի հարցը դարձել է երկրում քննարկվող թիվ մեկ հարցը և դա ամենևին պատահական չէ, քանզի բոլորս էլ գիտակցում ենք Ամուլսարի կարևորությունը: Ստեղծված իրավիճակում շատերն են փորձում լուծումներ ու ելքեր գտնել: Շատերը իսկապես սրտացավորեն են մոտենում հարցին, սակայն կան որոշներն էլ, որոնք փորձում են ստեղծված իրավիճակը օգտագործել ի շահ իրենց արդյունքում՝ստացվում է բավականաին զավեշտալի իրավիճակ:
Մասնավորապես ուզում եմ խոսել մի միջադեպի մասին, որը գրանցվեց երբ ակտիվիստները ԱԺ-ի դիմաց ցույց էին անում Ամուլսարի շահագործաման դեմ: Ցույցին արձագանքեցին ԲՀԿ պատգամավորները, սակայն դրան ի պատասխան ցուցարարներից մեկը սկսեց հոխորտալ, թե նախորդ իշխանություննների օրոք ուր էին ԲՀԿ պատգամավորները: Սա միանգամայն ցույց տվեց այդ ակտիվիստ կոչվածի Ամուլսարի հարցի վերաբերյալ բացարձակ անկոնպետենտության մասին, քանզի դեռևս 2017 թվականի ի դեմս Սերգեյ Բագրատյանը հայտնել Է ԲՀԿ դիրքորոշումը փաստացի դեմ լինելով հանքի շահագործմանը։ Շեշտենք, որ դա եղել է նախորդ իշխանությունների օրոք, այնպես որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը Ամուլսարի հարցի վերաբերյալ չի փոխել:
Այսպիսով խորհուրդ տանք որոշ ակտիվիստ կոչեցյալների հոխորտալուց առաջ մտածել, որ իրենք են հայտվում զավեշտալի իրավիճակում, ցույց տալով, որ ոչ թե մտահոգված են Ամուլսարի հարցով, այլ փորձում են ինչ-ինչ անձնական հարցեր լուծել:

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված