Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և «Կարամելի Հարութ» մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են:

Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` անձի մահվան հիմքով։

Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Կարապետյանը սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից. նրա սպանության մեջ կասկածվում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը։

Դեպքից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի, Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել:

 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված