Դանակահարություն և կրակոցներ Երևանում. Բժիկները պայքարում են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղայի և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղայի կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 23-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։45-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Զաքարյանն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Զաքարյանի և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զորոյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Զաքարյանին։

Վերջինս էլ իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Հ. Զորոյանի ուղղությամբ։ Հ. Զորոյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Գ. Զաքարյանն էլ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 2 պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Զորոյանին, հանցագործության գործիք կտրող-ծակող առարկան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հ. Զորոյանը 90-ական թվականներին հանցագործ աշխարհում ճանաչում ունեցած, մի քանի անգամ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով դատապարտված «Խելառ Վարդգեսի» տղան է։

Իսկ վիրավոր Գ. Զաքարյանի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է, հորեղբայրն էլ երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես ոստիկանության համակարգում, այնպես էլ արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված