Մահացողը քրեական հեղինակություն շենգավիթցի Համիկն է, վիրավորը՝ շենգավիթցի Սահակը. մանրամասներ այսօրվա սպանությունից (լուսանկարներ)

Armdaily.am-ը գրում է․

Ինչպես հայտնել ենք, երեկ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Կա 1 զոհ և 1 վիրավոր:

ArmDaily.am-ին հաջողվեց պարզել, որ մահացածը քրեական հեղինակություն շենգավիթցի Համիկն է՝ Համբարձում Առաքելյանը, իսկ վիրավորը՝ շենգավիթցի Սահակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված