Կառավարությունը մի քանի ընկերությունների ազատեց մաքսատուրքերից

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագիծ ձեռք բերելու համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը՝ հումքի և սարքավորման ձեռք բերման համար:

Ընկերությունում ներկայումս կա 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն 242 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804 մլն 398 հազար 571 դրամ:

Արտոնություն ստացած մյուս ընկերությունը «Գոլդ Քափ» ՍՊԸ-ն է, որի դեպքում նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում, որից 220 մլն դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռք բերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից 5-ը արդեն ստեղծվել է)՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4 մլրդ 141 մլն 57 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269 մլն 168 հազար 738 դրամ:

«Ինչ վերաբերում է «Զեննի» ՍՊԸ-ին, ապա այս ընկերության մասով նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 440 մլն դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394 մլն 845 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20 մլն 94 հազար 400 դրամ:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված