Նվիրիր Սեպետեմբերի 1. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է

Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ, կարևորելով մարզերի զարգացումը՝
ԻԴԵԱԼ համակարգը ուրախ ու ամառային տոն էր կազմակերպել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի
դպրոցի երեխաների համար:

Օգոստոսի 17-ին #ԻԴԵԱԼիստները Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էին, գնացել էին տավուշցի
փոքրիկների հետ անցկացնելու մի ողջ, արկածներով լի ամառային օր: Արշավեցին, խաղացին հետաքրքիր խաղեր,
այցելեցին Բերդի պատմության թանգարան, վայելեցին #ԻԴԵԱԼական օրը՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու նոր
ընկերներ:

Առաջին հանդիպումից սկսած արդեն իսկ ընկերացել էին եւ իրար խոստացել, որ հաջորդ հանդիպումը չի ուշանա:
Եւ ահա եկավ երկար սպասված հանդիպման պահը:

Սեպտեմբերի 1-ին #ԻԴԵԱԼիստները կրկին այցելեցին իրենց փոքրիկ ընկերներին՝ տանելով բազմաթիվ գրենական
պիտույքներ, նվերներ ու դպրոցական պարագաներ՝ նվիրելով նրանց ամենաուրախ Սեպտեմբերի 1-ը:

Ուրախ մթնոլորտ, բազմաթիվ ժպտացող ու գոհունակ դեմքեր և, ամենակարևորը, փայլող բազմաթիվ փոքրիկ աչքեր՝
լի ուրախությամբ և երջանկությամբ:

Օրը իսկապես երջանիկ էր՝ լի բազմաթիվ երջանիկ հիշողություններով ու ակնթարթներով: Հաջորդ օրը
փոքրիկներին ուղեկցեցին դպրոց:

-Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության
ապահովման գործում,- նշեց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ»
Ամենաընթերցված