Մխիթարյանը, հավանաբար, վաղը կգա Հայաստան. Armtimes.com

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն «Ռոմայի» ֆուտբոլիստի կարգավիճակում Երևան կժամանի վաղը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հավաքականը Մխիթարյանին վաղն է սպասում:

Մխիթարյանն այսօր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվում է իտալական «Ռոմա»: Նա արդեն բուժզննում է անցել Հռոմում: «Գայլերի» կազմը համալրել է վարձավճարով մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը, որից հետո իտալական ակումբը կարող է 15 մլն եվրոյով գնել նրա տրանսֆերը: Մխիթարյանի աշխատավարձը նոր ակումբում կազմելու է տարեկան 3.5 մլն եվրո:

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասն արդեն հավաքականի ճամբարում են: Այսօրվանից՝ սեպտեմբերի 2-ից, նրանք սկսում են պատրաստվել Եվրո 2020-ի ընտրական փուլի Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպումներին:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված