Մեր իրա­կա­նու­թյան ամե­նա­տա­րած­ված «իզ­մը»՝ պո­պու­լիզմ

Պետությունը հասարակության հրապարակային ու լեգիտիմ ուժն է, քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտը, հրապարակային քաղաքական իշխանության կազմակերպման ձև, որն իրենից քաղաքական ամբողջականություն է ներկայացնում, և ստեղծված է ազգային կամ բազմազգային հանրույթի կողմից որոշակի տարածքի վրա՝ ունենալով լեգիտիմ իրավունք բռնություն գործադրելու:

Կառավարումն իր հերթին տարաբնույթ կազմակերպչական համակարգի գործառույթ է: Կառավարման առավել ընդհանուր գործառույթներն են համակարգային բնութագրիչների աջակցությունն ու օպտիմիզացիան, համակարգի նկատմամբ ներքին ու արտաքին գործընթացների վրա սոցիալական ազդեցությունը, բազմազանության ստեղծումը, նպատակադրություն ձևավորումը, կարգավորումը և վերահսկումը:

Բոլոր ժամանակներում քաղաքական ակտիվ մասնակցություն ունեցող անձինք փորձել են հնարավոր և անհնար տարբերակներով կայանալ դաշտում և հասնել իշխանության։

Մարդկանց մանիպուլացնելու և իրենց քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու համար քաղաքական գործիչները կանգ չեն առնում ոչ մի բանի առաջ, ավելին՝ դա եղել է նաև անտիկ ժամանակներում, երբ ագորաներում և քաղաքային այլ հայտնի հրապարակներում սոփեստներն ու տարբեր «տրամաչափի» այլ «քաղակտիվիստներ» ժողովրդի ուղեղը «լվանում էին» տարբեր դատարկաբանություններով։ Ժամանակի ընթացքում՝ գիտության զարգացմանը զուգահեռ, այդ հարցերով սկսեցին զբաղվել առանձին մասնագետներ ու լուրջ խմբեր։

Հասարակության որոշ անդամներ սիրում են օգտագործել քաղաքագիտական տերմիններ՝ երբեմն անգամ դրանց իմաստը չհասկանալով: Մի փոքր խոսենք քաղաքական ամենահայտնի «իզմերից» մեկի՝ պոպուլիզմի մասին։

Պոպուլիզմը, եթե խոսենք բուն քաղաքագիտության տեսանկյունից, գաղափարախոսություն կամ քաղաքական շարժում է, որը բնակչությանը (կամ դրա մի մասին) մոբիլիզացնում է կառավարության կամ որևէ ինստիտուտի դեմ` ի պաշտպանություն խոցելիների:

Անկախ այն հանգամանքից ՝ այդ կառավարությունը ձախ է, աջ, թե կենտրոնամետ, պոպուլիստները ձգտում են համախմբել «ազնիվ, պարզ» մարդկանց՝ ընդդեմ իշխող «կոռումպացված» խավերի (սովորաբար դասական քաղաքական գործիչներ) և նրանց համախոհների (սովորաբար հարուստներ և մտավորականություն):

Պոպուլիզմն ուղղորդվում է այն հավատալիքով, որ քաղաքականությունը և սոցիալական նպատակները լավագույնս իրագործվում են զանգվածների անմիջական գործողություններով։

Դասական պոպուլիստները, որոնց այժմյան Հայաստանում հանդիպում ենք ամեն քայլի, իսկ ոմանք հենց իրենց պոպուլիզմի շնորհիվ եկան իշխանության, մարդկանց ուղեղների մեջ մանիպուլ յատիվ հնարքներով գեներացնում են մի շարք պոպուլիստական պնդումներ:

Օրինակ՝ մեր իրականության մեջ նրանք հրապարակներից հայտարարում էին, որ պետբյուջեն մի քանի ամսում կարող են եռապատկել ու քառապատկել, ՀՀ պետական պարտքը մարելու ուղղությամբ հստակ քայլեր անել, նշում էին, որ նախկին իշխանությունները վատն են և ժողովրդի վատ ապրելու հիմնական պատճառը «Սաշիկի 50 տոկոսն է ու Ալեքսանյանի շաքարի մենաշնորհը», և այլն, և այլն։

Փաստենք ավելին՝ իշխանության գալով, նրանք չդադարեցին իրենց ամբոխահաճո գործունեությունը, քանի որ լուրջ պետական քաղաքականությամբ ու կոնկրետ գործերով զբաղվելու ու հստակ քաղաքական կուրս վարելու փոխարեն նրանք գերադասում են ֆեյսբուքյան «լայվերն» ու «սաղ Սերժն ա մեղավոր» թեզի պարբերական թմբկահարումը։

Արդեն մեկուկես տարի իշխանության ղեկին լինելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գործել ընդդիմադիր Նիկոլի դիրքերից, իսկ թե ո՞ւմ է մեղադրում և ո՞վ է իր թիմի ձախողումների պատճառը, դա արդեն անհասկանալի է, ու երևի հայտնի է միայն իրեն։

Հ.Գ.- Հռոմեական կայսրությունում արտոնյալ խավը (նոբիլիտետը) արհեստականորեն գրգռում էր ժողովրդին` ուղղելով նրան իշխանությունների դեմ: Հենց այդպես էլ առաջացավ պոպուլիզմը` որպես առանձին քաղաքական պայքարի մեթոդ:

Ըստ այդմ՝ սկզբից հասարակության մեջ հմտորեն ֆիքսվում էին առավել «ցավոտ կետերը», աստիճանաբար ստեղծվում էր աչքի զարնող «թշնամու կերպար»:

Սակայն դարեր շարունակ պոպուլիստները պայքարել են իշխանության դեմ, մնում է հասկանալ, թե ում դեմ են պայքարում այսօրվա պոպուլիստները:

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը (Տեսանյութ) Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով տեղումներ կլինեն ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք
Ամենաընթերցված