Հոդերի ցավի դեմ ամենալավ միջոցը

Հաճախ աշխատանքի կամ հանգստի ժամանակ մենք ուշադրություն չենք դարձնում մեր մարմնի վիճակին։ Իսկ հետո հանկարծ նկատում ենք, որ ծնկները սկսում են ցավել, դժվարանում ենք ոտքերը ծալելուց կամ նստելուց։ Եթե ուշադրություն չդարձնենք դրան, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել։

Այս զարմանահրաշ միջոցը կօգնի վերականգնել մեր հոդերը, ոսկորները։ Արդեն մեկ շաբաթից դուք կզգաք բարելավվում և կկարողանաք վերադառնալ կյանքի սովորական ընթացքին։

Հոդերի ցավի դեմ միջոց։

Բաղադրիչներ՝

3 ճաշի գդալ չամիչ, 2 ճաշի գդալ ժելատին, 8 թեյի գդալ կտավատի սերմեր, 4 ճաշի գդալ քունջութի սերմեր, 40 գրամ դդմի սերմեր, 200 գրամ մեղր։

Պատրաստումը՝

Ժելատինի վրա նախապես լցրեք ջուր։ Երբ կլուծվի, միավորեք բոլոր բաղադրիչները մեկ ամանի մեջ, մանրակրկիտ խառնեք մինչև միատարր զանգված ստանալը։ Լցրեք ապակե տարայի մեջ։

Ընդունեք 1 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ, նախաճաշելուց և ճաշելուց 30 րոպե առաջ։

Կապերը և ջլերը կդառնան ավելի ճկուն, իսկ ոսկորները և հոդերը՝ ավելի ամուր։ Դրանից բացի՝ կլավանա նաև նյութափոխանակությունը։ Անպայման փորձեք այս միջոցը և կիսվեք բաղադրատոմսով ընկերների հետ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

 

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված