Ինչ օգտակար հատկություններով է օժտված համեմը (գինձ)

Համեմը (գինձ) համարվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար ծանր մետաղներից մաքրող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն հարուստ է յուղերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, խթանում են ախորժակը և ազատում են աղիների գրգռումից: Բացի այդ, այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչը շատ կարևոր է առողջության համար:

Համեմի պտուղներն օգնում են մաքրել շնչառական համակարգը լորձից և խթանում են մայրական կաթի արտադրությունը: Բացի այդ, այն օգնում է մեղմել լյարդային անբավարարության ախտանշանները և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, ինչպիսին են մետաղները, բակտերիաները, «վատ» խոլեստերինը և այլն:

Սակայն համեմն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով.

· այն օգնում է բարելավել մարսողությունը,

· օգտագործվում է որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց,

· օգնում է կարգավորել ախորժակը,

· օգնում է բուժել միզուղիների վարակները,

· ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից և թարմացնում է շնչառությունը,

· համեմի թեյն օգնում է ազատվել հոգնածությունից ու գլխացավերից՝ հատկապես, եթե դրանք պայմանավորված են մրսածությամբ կամ գրիպով,

· համեմի յուղն ունի շատ յուրահատուկ բույր, ուստի օգտագործվում է կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ,

· օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի օգտագործվում է հոդացավերի ու ռևմատիզմի դեմ քսուքների բաղադրության մեջ,

· օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակը,

· օգնում է դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների դեպքում,

· օգնում է բարելավել քնի որակը և այլն:

Բացի այդ, համեմն օժտված է նաև հակասեպտիկ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է ազատվել վարակներից, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմի բոլոր համակարգերը:

Նյութի աղբյուրը՝ awarenessremedies.com

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված