Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգներ, որոնք երբեք չեն կոտրվում․ Այս 4 բաղադրիչներից բաղկացած միջոցը կօգնի ձեզ այդ հարցում

Թանկարժեք գեղեցկության սրահները արդեն հասցրել են լավ գումար աշխատել աղջիկների պարզ ցանկության շնորհիվ՝ ունենալ ամուր և երկար եղունգներ։ Այսօր մենք որոշել ենք կիսվել ձեզ հետ մի գաղտնիքով, որը կօգնի աճեցնել ձեր ուզած երկարության եղունգներ։

 

 

Օգտագործելով այս փորձված միջոցը՝ դուք ոչ միայն կունենաք ամուր եղունգներ, այլ նաև կմոռանաք այնպիսի խնդիրների մասին ինչպիսիք են՝ շերտավոր եղունգները և սնկերը։

Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգներ։

Բաղադրիչներ՝

1 ճաշի գդալ չոր երիցուկի ծաղիկներ,
1 ճաշի գդալ կռատուկի արմատ,
1 չաշի գդալ արևքուրիկի (զվերաբոյ),
1 ճաշի գդալ չոր եզան լեզու,
1 լիտր եռացրած ջուր։
Պատրաստումը՝

Լցրեք բոլոր բաղադրիչները եռացրած ջրի մեջ և թողեք որ թուրմը սառչի 1 ժամ։

Այնուհետև քամեք թուրմը, ըստ ցանկության կարելի է ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ։

Լցրեք բոլորը խորը ամանի մեջ և կարող եք արդեն անցնել կոսմետիկ պրոցեդուրային։

Իջեցրեք ձեռքերը այս վաննայի մեջ և պահեք մոտ 30 րոպե։ Այնուհետև, առանց ձեռքերը ողողելու, քսեք խոնավացող կրեմ։

Ձեռքերի վաննան կարելի է կատարել շաբաթական 4 անգամ։ Եթե կա հնարավորություն, կարող եք կատարել ձեռքերի այս պրոցեդուրան ամեն օր։ Արդեն 7 օր հետո դուք կտեսնեք նկատելի դարձած արդյունքները։

 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ» Վանեցյանը և արժանապատվությունը
Ամենաընթերցված