Արցախում «ծռերին» մերժեցին

Ըստ ԱՀ-ից ստացված տեղեկատվության, ՏԻՄ ընտրություններով փաստացի Արցախում մերժել են «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Բանն այն է, որ չնայած առերևույթ ակտիվացմանը, այս կուսակցությունը կարողացել է թեկնածու առաջադրել ընդամենը մեկ համայնքում, այն էլ՝ կուսակցության արցախյան համակարգողի դեմքով: Խոսքը Ասկերանի շրջանի Բերքաբեր գյուղի գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Գեղամ Գրիգորյանի մասին է:

Սակայն սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում նա ստացել է ընդամենը 21 ձայն։ Ամենաարտառոցն այն է, որ Գրիգորյանը եղել է միակ թեկնածուն, իսկ նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 60 քաղաքացի։

Հավելենք նաև, որ ընտրությանը չի մասնակցել 87 մարդ, ինչը ևս խոսում է այն մասին, որ բնակիչները խիստ դժգոհ են եղել գյուղապետի պաշտոնավարումից։

Ընդհանուր առմամբ, նշենք, որ Արցախում կայացած ընտրությունները առանձնահատուկ էին նրանով, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը մոտ 10%ով աճել էր, իսկ ընտրությունների հետ կապված խախտումների թիվը անհամեմատ ցածր էր։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քիցՍկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ «Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին Կիևի հայ համայնքի հերթական այցն ու շարունակական ծրագրերը՝ Արցախում (տեսանյութ) Գ.Ծառուկյանը մասնակցել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը«Շոկի մեջ էի, չէի ուզում ապրել». Զրույց ՁԻԱՀ-ով հիվանդի հետ
Ամենաընթերցված