Ինչպե՞ս կարճ ժամանակում հանգուցալուծել թնջուկը

Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաև թիմի մեջ ձևավորելով բավականին բևեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաև, այսպես ասած, անզեն աչքով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին տասնօրյակում տեղի ունեցած փակ քննարկումները, որոնց հիմնական թեման եղել է հանքի շահագործման հարցը, հատկապես պատգամավորական շրջանակներում բավականին լուրջ հակասություններ են առաջացրել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»: Ավելին, նրանց ակնարկվել է, որ պարզապես չեն հասկանում, որ «թեմայի հետ կապված դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել»:

Ըստ տեղեկությունների, ներկայումս իշխանությունները Ամուլսարի հարցում բավական վճռական են տրամադրված և, ըստ ամենայնի, կփորձեն գոնե նախնական լուծումներ գտնել մինչև վարչապետի ԱՄՆ մեկնելը:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը (Տեսանյութ) Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով տեղումներ կլինեն ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք
Ամենաընթերցված