Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին

Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում անճոռնի հոգեվիճակ է․․․սա ասում եմ որպես ՀՀ քաղաքացի, ասում եմ որպես մարդ, ով սրտի ցավով է նայում քաոտիկ այս զարգացումներին։ Քաղաքական զարգացումները դնենք մի կողմ, դրանք ինձ ամենևին չեն էլ հետաքրքրում, այս պարագայում ավելի շատ բարոյահոգեբանականն եմ կարեւորում։

Ցավոք, այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Ամենայն Հայոց բանաստեղծի կերտած հեքիաթային կերպարները կարծես իրական կյանք են ներխուժել։ «Քաջ Նազարները» հերոսներ են դարձել, իսկ իրական հայրենասերները մնացել են ստվերում։

Օրերս աչքովս ընկավ հերթական «հերոսի»՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի ասուլիսից մի հատված։ Վերջինս դեմքի լուրջ արտահայտություն ընդունած մեղադրանքներ էր հնչեցնում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին, նա Ամուլսարի պատմությունների մեջ էր ներքաշել նախկին վարչապետին, ինչ-որ հողերի վաճառքից էր խոսում։ Ամենազավեշտալին էլ այն էր, որ հնչեցրած մեղադրանքից անմիջապես հետո Գալստյանը նույնչափ արագությամբ ինքն իրեն «մաքրում» էր, ասելով, որ անձամբ ինքը հնչեցված մեղադրանքների մասով որևէ փաստ չունի ու հիմնվել է ասեկոսեների ու չճշտված տեղեկությունների վրա։ Զարմացաք չէ՞, ես էլ էի նույն շոկային իրավիճակում, երբ ՀՀ նախկին կարևորագույն պաշտոն զբաղեցրած մարդկանցից մեկին, ում անձը ոչ թե ասեկոսեների վրա հիմնվելով կարելի է գովել, այլ արձանագրված փաստերը, ներդրումներն ու ձեռքբերումները վկայակոչելով, լկտիաբար զրպարտում են ու վերջում հավելում՝ դե հիմա էդպես են խոսում։

Անկեղծ ասած, հետաքրքրվեցի Գալստյանի անձով, ինչպես և սպասում էի՝ կեղտոտ նկարագիր։ Պարզվում է նա մեկն է, ով իր ողջ գիտակից կյանքում իր հայրենիքի համար քարը քարին դրած չկա, նա մշտապես, տարբեր ժամանակներում զբաղված է եղել կանանց բնորոշ գործերով՝ տարբեր անձանց զրպարտելով, մարդկանց գլխին սարքելով, իրար դեմ հանելով, մի խոսքով՝ ստերի հերն անիծելով։

Այս պատմության շեշտը կոնկրետ վկայակոչված նախկին պաշտոնյան չէ, այլ այն բարոյահոգեբանական վիճակը, որն այսօր է տիրում, այ ձեռագիրը, որով պատմություն է գրվում։ Տպավորություն է, որ պետականության հիմքեր գցած ու դրանք ամրացրած անձանց հնարավոր բոլոր ձեւերով փորձում են պախարակել՝ մոռացության տալով այն դժվարին ուղին, որով նրանք անցել ու օրնիբուն աշխատանքի շնորհիվ պետություն են զարգացրել՝ հավուր պատշաճի ներկայացնելով տարբեր հարթակներում։ էստեղ է որ հարց է առաջանում արդյո՞ք մեր պետությունն ու մենք հենց սրան էինք արժանի, արդյո՞ք պետականամեդներին ժամանակ առ ժամանակ զրպարտելով նոր ու իրական հայրենասերներ ենք ունենալու...Չեմ կարծում»։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված