Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է

Գիտակցելով հսկայական պատասխանատվությունը սեփական երկրի կառուցման, մարզերի զարգացման հարցում՝ ԻԴԵԱԼ համակարգը շարունակում է ընդլայնել իր խանութների աշխարհագրությունը՝ մարզերում ներկայանալով նոր խանութ-սրահներով: Այժմ ԻԴԵԱԼ-ի խանութ-սրահների մեծ ու բազմատեսակ տեսականին հասանելի կլինի նաև արարատցիներին, ովքեր կկարողանան ընտրել խանութ-սրահի հսկայական տեսականուց, կատարել շահավետ գնումներ և օգտվել բազմատեսակ առաջարկներից: Խանութ-սրահի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Արարատ քաղաքում: Արարատը գրկաբաց ընդունեց ԻԴԵԱԼիստներին, երկար էին սպասել խանութ-սրահի բացմանը:

Բացմանը ներկա արարատցիները շատ ուրախ էին և գոհ, որ արդեն կարող են սեփական քաղաքում կատարել շահավետ ու հարմարավետ գնումներ:

- Շատ ուրախ ենք, որ ԻԴԵԱԼԸ այժմ Արարատում է, ուրախ ենք, որ նոր աշխատատեղեր են բացվում ՀՀ բոլոր մարզերում,- ասում է ներկաներից մեկը: Իդեալ համակարգը խոստանում է, որ բազմաթիվ անակնկալներ են լինելու ողջ 2019-ի ընթացքում և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը պիտի լինի շարունակական:

- Երջանիկ ենք, որ կարողանում ենք մի մասնիկը լինել սեփական երկրի կառուցման այս պատասխանատու գործում,- ասում է ԻԴԵԱԼիստներից մեկը:

 

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված