Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում հստակ ձևավորվել է նոր սուր մարտահրավեր՝ ընդհանուր դեգրադացիան։ Պետական, հանրային, հասարակական դեգրադացիան։


Հանրային դիսկուրսի որակը, հանրային դեմքերի որակը, իշխանության պատկերացումները պետության մասին, ոչ իշխանական ուժերի անկարողությունը, քաղաքացիական հասարակության կազմաքանդումը և այլն, և այլն, ամեն օր փաստում են նոր մարտահրավերի՝ ընդհանուր դեգրադացիայի մասին։

Առաջարկում եմ՝ պարբերաբար հայաստանյան պրոցեսներին նայել այլ պետությունների հատուկ ծառայությունների աչքերով։ Նրանց զեկույցները երևի կրում են «ինչպես պայթեցնել պետությունը ներսից» վերնագիրը։


Վերջին օրերի հանրային քննարկման թեմաները միայն հերիք են երկրի մասին ընդհանուր փաստարկված պատկերացում կազմելու համար։ «Նոր տուն» սերիալը, անհասկանալի պերֆորմանսի կողմ և դեմ կռիվը, «սատանայապաշտության» և «ազգային հոգևոր» բարիկադավորումը, մատնագրերի ժանրի ծաղկումը, իրավապահ համակարգի դեպի 1937 թվայնացումը՝ ի փառս նոր հայրենյաց, բավարար են դրսի հայացքի համար՝ չկայացած պետության բնորոշում ստանալու համար։ Սա՝ 21-րդ դարում։

Ներսի հայացքի համար ամենաողբերգական փաստն այն է, որ հասարակության առաջադեմ շերտը որևէ տեղ չկա, հետևում է ամենին իր նոր անդերգրաունդից։ Սա սերիալ է, դիսկուրս է՝ տարբեր հետադիմական հոսանքների մասնակցությամբ։ Երկրի պրոգրեսիվ շերտը խաղից դուրս է, որովհետև նրան քրոմոսոմային մակարդակով օտար է թե՛ «Նոր տան» արժեհամակարգը, թե՛ անորակ պերֆորմանսը, թե նրանց հակառակ՝ հակասատանայական ալիքը։

Մի պահից հանրային դիսկուրսին միացան երկրի մտավորականության տարբեր ներկայացուցիչներ՝ իրենց խոսքի որակով կարծես վերահաստատելու, որ, հազվագյուտ բացառություններով, իրենց մտածողությամբ պարզապես ի վիճակի չեն ժամանակակից աշխարհում մրցունակ արժեքներ ստեղծելու։ Նրանցը Պեպոյի բեմադրությունն է ու պետպատվերի լացը։ Այստեղ 21-րդ դարի մասին խոսք չկա, այստեղ 20-րդ դարի մասին էլ խոսք չկա։ Եվ ընդհանրապես՝ նրանց որևէ դարում տեղավորելու դեպքում վիրավորած կլինենք այդ դարերում ստեղծագործած շատ ու շատ դեմքերի։ Այն որակը, մտածողության «լեվըլը», որ այսօր ցույց է տալիս հայ վաստակավորը, ժողովրդականը, պետություն չունեցող ժողովրդի գուսանի որակ է։ Ընդհանուր դեգրադացիան թշնամու սմեռչից ու «Պոլոնեզ»-ից վտանգավոր է։

Հանրային կյանք է պետք վերադարձնել հասարակության պրոգրեսիվ հատվածին, պետք է ձևը գտնել՝ նրան շոկից հանելու, նրա համար գործելու դաշտ բացելու համար։ Այսօր առաջադիմական շերտը որևէ ակտիվ կողմում չկա. այն, ինչը կատարվում է այսօր Հայաստանում, նրա համար օտար է։ Բայց միայն այդ՝ ազգային, առաջադիմական շերտի դոմինանտության դեպքում է հնարավոր իրավիճակ փոխել։ Միայն այդ դեպքում է հնարավոր մյուսներին կրթել, զսպել, զարգացնել, ուղղել...

Մոլեգնող դեգրադացիան ունի ահռելի ուժ, չկանգնեցնելու դեպքում այն սրբելու է ամեն առաջադիմականը, հնարավոր զարգացման, երկրի մոդեռնիզացիայի ծիլերը։

Դժվար ընկալելի ձայներով պերֆորմանսը դարձել է այսօրվա Հայաստանի մշակութային արժեքը, 21-դարի մեր հայտը, իսկ զելյոնկա պզզացնող երիտասարդը՝ քաղաքացիական հասարակության սիմվոլ։ Ինչու՞։ Որովհետև արժեք ստեղծելու ունակ շրջանակները չունեն ռեսուրսներ. երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում։ Մշակութային հեղափոխությունը ենթադրում էր առաջին հերթին ռեսուրսների հնարավորության բազմազանացում. դա կբերեր ստեղծվող գործերի արժեքային բազմազանության, դրանց որակի աճին։ Իսկ ինչո՞ւ է զելյոնկայով երիտասարդը դառնում քաղհասարակության սիմվոլ. որովհետև ուսյալ կրթյալ քաղհասարակությունը 1.5 տարի է՝ աչք է փակում բոլոր անօրինականությունների վրա, Նոր Հայաստանի պայմաններում չի արել իր գործը ու իր տեղը զիջել է ռադիկալներին։ Թող ոչ ոքի չթվա, թե դեգրադացիան ունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում։ Չկա նման բան։ Դա անվերջ է, դրա խորքայնությունը և դրսևորումները անվերջ են։

Այսօրվա վիճակի հիմքում մեծ դեր է խաղացել լռելը։ Շատ երկար ժամանակ և շատ անթույլատրելի դեպքերի ու զարգացումների ժամանակ խմբակային և անհատական լռությունը բերել է այս օրվան։ Լուծումներ են պետք։ Առանց լռելու։ Առաջադիմական հայացքների կոնսոլիդացիա է պետք։ Առաջադիմական արժեքների, բարքերի բարձրաձայնություն է պետք։

Սոլիդ իշխանության գաղափարը Հայաստանում այլընտրանք չունի։ Սա պետությունը փրկելու միակ տարբերակն է. սա երկրին հանդարտություն բերելու, պատերազմից խուսափելու և երկիրը ներսից պայթեցնելու պրոցեսը կանգնեցնելու միակ լուծումն է։

 

Վահե Հովհաննիսյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը (Տեսանյութ) Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով տեղումներ կլինեն ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք
Ամենաընթերցված