Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը

Տաթև Ստեփանյանը գրում է․

Եւ այսպես, կարևորելով ուսանողի դերը, գիտակցելով կրթության առաջնայնությունն ու կարևորությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արդեն 19-ամյա պատմությամբ մեր ուսանողներին տալիս է ավելլիին հասնելու ցանկություն: Թերևս, այստեղ էականն ու հատկանշանականն այն է, որ հավասարապես կարևորվում է թե՛ ուսանողը, թե հայրենիքը պահող զինվորը, բայց անչափ կարևոր է, որ ոչ պակաս հարթակի վրա է դրվում մեր սփյուռքում մեծացած, բայց հայրենիքում սովորող ուսանողը: Ինչ խոսք, սա արդեն գործի արժեքայնությունը քառապատկում է: Հիմնադրամի շնորհիվ, դեռևս 2015թ-ից հայրենիքում սովորող լիբանանահայ 20 ուսանողների վարձավճարներն ամբողջությամբ տրամադրում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի ծավալած գործունեությունն առավել քան նշանկանալից է: Նախ սփյուռքում կամ մի մեծ խնդիր՝ հայապահպանության, իսկ հայրենքիում մեկ այլ խնդիր հայրենադարձություն: Իսկ այս քայլերի շնորհիվ որոշակիորեն լուծվում են երկու խնդիրներն էլ: Այստեղ յուրաքանչյուր պարագայում շահում ենք մենք, մեր պետությունը, քանզի հայրենադարձ երիտասարդներից բացի, շահում ենք նաև նրանց ամբողջ ներուժը, որն ուղղվում է մեր պետության զարգացմանը:

 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված