Զապորոժիեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսներ՝ Արման Անդրեասյանի, Արգիշտի Գաբոյանի և Բենիամին Եղոյանի հիշատակին նվիրված խաչքար:

Նրանց հոգիների հանգստության համար աղոթք հնչեց Մեծ Մանթաշ համայնքի սպասահայր Տեր Եղիշե քահանայի հանդիսապետությամբ: Խաչքարի օծման արարողությանը մասնակցեց համայնքում հյուրաբար գտնվող, Ուկրաինայի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հավերժության ու հայրենասիրության գաղափարներն են ամփոփված Քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին բացված հուշաքարում:

Ի դեպ, Զապորոժիեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանն, արդեն երկու տարի շարունակ, պարբերաբար ժամանում է Հայաստան՝ հանդիպելու և օգնելու տղաների ընտանիքներին:


Խաչքարի տեղադրմամբ՝ Արտաշես Սարգսյանը փորձել է ինչ-որ չափով ընդգծել տղաների հերոսությունն ու սփոփել տղաների հարազատներին:

Հուշակոթողի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Ուկրաինայի հայ համայնքների նախագահներ, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քիցՍկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ «Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին Կիևի հայ համայնքի հերթական այցն ու շարունակական ծրագրերը՝ Արցախում (տեսանյութ) Գ.Ծառուկյանը մասնակցել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Ամենաընթերցված