Հանրային վայրերում ծխախոտի արգելքի օրինագծի մասին. Հարևան Վրաստանի փորձը

Մեկ տարուց ավելի է, որ հարևան Վրաստանում ընդունվել է հակածխախոտային խիստ օրենք։ Ի թիվս այլ սահմանափակումների, նոր օրենքն արգելում է ծխել փակ տարածքներում։ Եվ, անկասկած, ծխելու դեմ պետք է պայքարել։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանում
նույնպես ակտիվ քննարկվում է հակածխախոտային օրենքի նոր նախագիծը,
Past.am-ի նկարահանող խումնբ ուղևորվեց Թբիլիսի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և պարզելու նոր օրենքի ընդունման թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքները։

Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Կոտե Կապրեչիձեի համոզմամբ,
օրենքի ընդունման արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել․ տարիներ են
պետք հանրային առողջության վրա ազդեցությունը գնահատելու համար։

Միևնույն ժամանակ, այն պայմաններում, երբ օրենքի ընդունման
առողջապահական բաղադրիչը դեռևս գնահատել չի հաջողվում, ի հայտ են եկել
զգալի խնդիրներ տնտեսվարող սուբյեկտների համար։ Փորձագետների
կարծիքով, ծխելու դեմ պետք է խելամիտ պայքարել․

Փորձագետներն ահազանգում են․ նմանատիպ օրենքի ընդունմանը
հաջորդած առաջին ամիսների ընթացքում երկրում էականորեն նվազել է
ռեստորանների ու սրճարանների հաճախորդների քանակն ու կրճատվել
եկամուտները, ինչի արդյունքում որոշ սննդի կետեր փակվել են։

Ինչպես նշում է վրացական ակումբներից մեկի տնօրենը,
ռեստորանատերերը դեռ մինչև օրենքի ընտրությունը այլընտրանք էին
առաջարկում․ առանձնացնել ծխողների ու չծխողների սհարներ․

Հետաքրքիր է, որ օրենքի սահմանափակումները Վրաստանում չեն
տարածվում կազինոների վրա։ Հավանաբար, զբոսաշրջության մեծ ներհոսք
ունեցող երկրի համար տնտեսական շահն այս դեպքում գերակա է ճանաչվել․

Կազինոներից բացի, հնարավոր է ծխելու լիցենզիա գնել մասնագիտացված
սիգար ակումբների և ժամանցի կազմակերպման այլ վայրերի համար․

Այսինքն, ամենախիստ օրենքն էլ, բախվելով երկրի տնտեսական
առանձնահատկություններին, ձևափոխվել ու տեղայնացվել է։
Բնակիչների համոզմամբ, օրենքը չի ազդել երկրում ծխողների քանակի
վրա։ Ազդեցությունն ավելի շատ տնտեսվարող սուբյեկտների մակարդակում է․
որոշ ժամանցի վայրեր ավելի մրցունակ են դարձել, քանի որ թույլ են տվել, որ
իրենց մոտ ծխեն։

Մանրածախ վաճառողների ասոցիացիայի նախագահ Լուկա Չելիդզեի հետ
զրույցում պարզեցինք, որ խնդիրը ոչ միայն խիստ սահմանափակումներն են, այլ
նաև վարչարարությունը։ Օրենքի կատարումը ապահովող գործիքակազմը թերի
է։

Ասոցիացիայի նախագահը նշում է․ մեկ օրվա ընթացքում Վրաստանում
սիգարետի գինը կրկնապատկվել է։

Գնաճից, բնականաբար, շտապեցին օգտվել անբարեխիղճ վաճառողները։
Արդյունքում աննախադեպ աճ ապրեց ստվերային շրջանառությունը՝ վերջին վեց
ամսում մոտ 200%-ի չափով։

Օրինական արտադրանքի դեպքում վաճառողը ստանում է 10%, իսկ
ստվերային տնտեսվարող՝ 100%․ 1 լարի ինքնարժեքով գլանը ստվերային
տնտեսվարողը վաճառում է 2 լարիով այն դեպքում, երբ օրենքի տառին
համապատասխան արտադրված սիգարետը վաճառվում է 4-6,5 լարիով։
Ինչպես պարզեցինք, օրենքն ուներ բացեր, ինչի արդյունքում երկրում
կտրուկ աճ է ապրել ինքնաշեն սիգարետի օգտագործումը, ինչից բյուջեն որևէ
կերպով չի շահել, իսկ կորցրած եկամուտը կազմել է մոտ 300 միլիոն լարի։

Բնակչությունը դժգոհում է․ սիգարետ սպառողները ծխելը թողնելու  փոխարեն,
նախապատվությունը տալիս են ավելի էժան ու հաճախ անորակ արտադրանքին,
որի շրջանառության առյուծի բաժինը ստվերային է։

Ամենամեծ կորուստը կրել են արտադրանքի օրինական վաճառողները․
օրինական շրջանառությունը կրճատվել է 40-45%-ով։

Հանրության կարծիքն էլ միանշանակ չէ․ լսեցինք ամենատարբեր մեկնաբանություններ․ դրական ու միևնույն ժամանակ նաև քննադատական։

Ծխելը վնասակար է առողջությանը։ Հետևապես, ծխողների թիվը
կրճատելու ու չծխողներին երկրորդային ծխի ազդեցությունից պաշտպանելու
նպատակը գերակա է։ Միևնույն ժամանակ, Վրաստան այցելելու արդյունքում
պարզեցինք, որ երկրում կտրուկ աճել է անօրինական արտադրանքի սպառումը, պետական բյուջեն կորուստներ է կրում, փակվում են հանրային սննդի օբյեկտներ, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսության ու քաղաքացիների եկամուտների վրա։ Հետևաբար կարևոր է համոզվել, որ հակածխախոտային ոչ գրագետ օրենքի պատճառով Հայաստանում տեղի  չի ունենա այն, ինչ եղավ հարևան երկրում։


Նոր հակածխախոտային օրենքը ընդունվել է մոտ մեկ տարի և 3 ամիս առաջ։
Այն, կարելի է ասել մեզ հարվածեց մի քանի կողմից թե՛ մշակման, թե՛
իրականացման առումով։

Մի գիշերվա ընթացքում ակցիզային հարկը երկու անգամ բարձրացավ։
Ենթադրենք, մեկ տուփ սիգարետը նախկինում արժեր 1,5 դոլար,
կանոնակարգումից հետո արժեցավ արդեն 2,5 դոլար: Սա նշանակում է, որ գները
կայծակնային արագությամբ աճեցին։

Երբ գները բարձրանում են, դրա արդյունքում տուժում են ծխախոտ վաճառող
խանութները։ Բացի այդ, երկիր է մտնում անօրինական արտադրանք։
Ցուցանիշները վկայում են, որ վերջին 6 ամիսների ընթացքում ստվերային
վաճառքի ծավալն ավելացել է 200%-ով:

Երբ կարգավորվում է սիգարետը, պետք է կարգավորվի նաև ինքնաշեն
ծխախոտը ու թութունը։ Վրացական բյուջեն 1,5 տարում կորցրեց մոտ 300
միլիոն լարի, քանի որ ինքնաշեն ծխախոտը չէր կանոնակարգվում։

Բիզնեսներ կային, որ տարեկան վաճառում էին 8 միլիարդ գլանակ սիգարետ, իսկ
հիմա 5 նրանք վաճառում են 5 միլիարդ։ Շուկայի իրենց բաժինը նվազել է 40-45%-
ով։ Այս ամբողջ ծավալը գնում է ստվերային տնտեսություն, որը չի հարկվում․
սա մաքսանենգություն է, սա ցածր որակի ինքնաշեն արտադրանք է։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քիցՍկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ «Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին Կիևի հայ համայնքի հերթական այցն ու շարունակական ծրագրերը՝ Արցախում (տեսանյութ) Գ.Ծառուկյանը մասնակցել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Ամենաընթերցված