Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես

Past.am-ի տեղեկություններով այս տարի «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ն նպատակ ունի ներկայացնելու իր անդամներից մեկի մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտահետազոտական մրցույթին՝ «​Falling Walls Lab​»-ին, որը կկայանա Գերմանիայում, Բեռլինում ս.թ. նոյեմբերի 8-ին:


Այս տարի «Falling Walls Lab» գիտահետազոտական մրցույթ-կոնֆերանսի 3000-ից ավելի դիմորդներից մասնակցության ուղեգիր են ստացել աշխարհի 63 երկրներից 100 երիտասարդ գիտնականներ՝ ներկայացնելու իրենց նորարարությունները: Նշենք, որ ժյուրիի կազմում են համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ և գործիչներ, ինչպիսիք են՝ պրոֆ. Կարլ Հենրիկ Հելդինը՝ Նոբելյան հիմնադրամի Խորհրդի նախագահը, պրոֆ. Մաուրո Ֆեռարին՝ ԵՄ Գիտահետազոտականխորհրդի նախագահը:

Ժյուրին նախագահում է աստղագնաց, Եվրոպական տիեզերական գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Կլոդի Հենյերեն: Այս տարի կոնֆերանսն ուներ հատուկ թեմատիկա՝ Բեռլինյան պատի անկման 30-րդ տարեդարձը:

«Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի անդամները աշխատում են կամավորական հիմունքներով: Նրանք համագործակցում են ազգային ու միջազգային կառույցների հետ` հիմնական նպատակ ունենալով աղբի վերամշակման մշակույթը բերել Հայաստան:
Թափոնները կարող են տեսակավորվել, վերամշակվել, վերաօգտագործվել, եթե ունենանք պետական ռազմավարական մոտեցում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված