EXCLUSIVE. Ես շշմած նստել էի, թե էս ինչ է կատարվում, հետո բոլորը ոտքի կանգնեցին. Հարութ Փամբուկչյան

Ներկա օրերում երբեմն հայր ու որդու մեջ չի լինում վստահություն, փոխադարձ
հոգևոր կապ, որը կա պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի և լեգենդար երգիչ Հարութ
Փամբուկչյանի միջև:

Ի շնորհիվ Խաչիկի՝ Past.am-ի լրագրողը հասցրեց հանդիպել երեք օրով հայրենիք
ժամանած ՀՀ վաստակավոր արտիստին, ու միասին պարզեցինք այցելության
պատճառը:

Ո՞րն է այս անգամ կարճ ժամանակով Երևանում գտնվելու առիթը։

-Իմ սիրած բանաստեղծներից մեկի` Համո Սահյանի «Ինքս ինձ հետ»
խոհափիլիսոփայական բանաստեղծությունը ամեն անգամ կարդալիս մտածում էի,
թե որքան երգային է, ու մտքումս կար մի օր այն կատարելու:
Ցանկությունս իրականություն դարձավ: Իմ նվագախմբի երաժիշտներից մեկը` Ավո
Հարությունյանը գրեց երաժշտությունը, գործիքավորեց Արմեն Ահարոնյանը, ու
արդեն պետք էր տեսահոլովակի նկարահանումն անել:
Երևան գալու պատճառն ու առիթը նոր աշխատանքի հաջողությունը դատարանին (
հասարակությանը ) հանձնելն էր :

Վերջերս Լոս Անջելոսում ի՞նչ պատմություն է եղել Ձեր անվան հետ կապված։

-Նոյեմբերի 26-ին Լոս Անջելոսի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է
Հարութ Փամբուկչյանի օր :
Ինձ հրավիրեցին այնտեղ, ես գիտեի՝ մի պատվոգիր կտան ու կճանապարհե , բայց
պարզվեց՝ ամեն տարի այդ օրը պիտի նշվի , ամբողջ մեծ քաղաքում իմ
երաժշտությունը պիտի տարածվի:

Շշմած նստել էի, չէի հասկանում, թե էդ ինչ է կատարվում շուրջս , հետո բոլորը
ոտքի կանգնեցին, շնորհավորեցին. հուզված տուն եմ վերադարձել:

Картинки по запросу

Փառավոր, պատմություններով հագեցած կյանք ապրած Հարութ Փամբուկչյանի
չհասցրած գործերը որո՞նք են։

-Մի երազանք ունեմ. թոռնուհի եմ ուզում ունենալ, ում կանվանակոչենք ի պատիվ
երջանկահիշատակ կնոջս ` Ռուզաննայի: Թե չէ մնացած, հազար փառք Աստծուն,
գրեթե բոլոր նպատակներս իրագործվել են :

Եթե նորից ծնվեի, ապա կապրեի...

- Նորից նույն կյանքով կապրեի, բայց կփոխեի, կավելացնեի կնոջս հանդեպ սերը,
հոգատարությունը:

Картинки по запросу

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արտաշատի վերապրոֆիլավորված ԲԿ-ին Արգամ Աբրահամյանը 4 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներինԳյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը
Ամենաընթերցված