«Հոգեբանին դիմում են սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչները, միակ խնդիրը մասնագետին վճարելու հարցն է». Արման Բեգոյան

Past.am-ը գրում է.

Երբեմն առօրյա հոգսերն ու խնդիրներն այնչափ են մեզ հուզում և նյարդայնացնում, որ փրկության միակ ելքը մնում է դիմել հոգեբանին, որովհետև նա մեզ կհասկանա:

Past.am-ը նույնպես դիմեց հոգեբան, հոգեթերապևտ «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանին` լսելու իրեն հուզող հարցերի պատասխանները:

- ՀՀ-ում հոգեբանին դիմելու մշակույթը սոցիալական, ո՞ր խավի մոտ է զարգացած:

- Ասեմ, որ չկա տարբերություն, հոգեբանին դիմում են սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչները, միակ խնդիրը մասնագետին վճարելու հարցն է, քանի որ Հայաստանում և առհասարակ ամեն տեղ հոգեբանի ծառայությունները էժաններից չեն:

- Հիմնականում ի՞նչ հուզող խնդիրներով են դիմում մասնագետին:

- Ամենատարբեր խնդիրներով դիմում են : Այ հիմա ձեր մտքով ինչ խնդիր անցավ դրանով նոյնպես դիմում են : Այլ հարց է , որ սովորաբար մասնագետը ունենում է իր նեղ ուղղվածությունը, որով իրեն դիմում են : Ինձ գիտեն, որ հիմնականում մասնագիտացված եմ տագնապի ու տագնապային խանգարումների ինչպես նաև տրավմաների հետ կապված խնդիրների հարցերով , մեծամասամբ դիմում են այդ խմբի մարդիկ:

- Ներկա օրերում սթրեսը հաղթահարելու լավագույն տարբերակը ո՞րն է:

- Սթրես ասելով եթե ի նկատի ունենք առօրյա գործերից ու կենսակերպից առաջացած նեգատիվ հուզական ապրումները , ապա չկա որևէ ինչ որ սխեմա կամ բանաձև , որ ասենք այ լավագույն տարբերակը սա է : Եթե դա հաճախակի է անհանգստացնում լավագույն միջոցը մասնագետին խորհրդատվության կարգով դիմելն է:

На изображении может находиться: 1 человек, борода

- Ճի՞շտ է, որ մարդիկ հաճախ խոսում են այն մասին ինչի պակասն ու կարիքն ունեն հոգևոր դաշտում:

- Ոչ, մարդու մոտ կարող է խոսելու ցանկություն առաջանա նաև ուրիշ պատճառներով:

- Վախերն են վտանգավոր, թե՞ սանձարձակ, անկաշկանդ վարքագիծը:

- Անկաշկանդ վարքագիծը խուսափողականության հետ գուցե համեմատենք , իսկ սանձարձակ վարքագիծը իր մեջ բարոյական արժեք ունեցող պիտակավորում է , իսկ եթե վախերի մասով ասեմ , վախերը վտանգավոր չեն, այն պաշպանական ռեակցիա է , պարզապես կարող են պատճառ դառնալ տարաբնույթ տագնապային խանգարումների , որը կյանքի որակի վրա է ազդում:

- Դժվար այցելուի հետ հաճախ օգտագործվող ամենարդյունավետ մեթոդը, որն անմիջապես վստահություն է առաջացնում դեպի մասնագետը:

- Այստեղ կարևոր է թե ով է այցելուն` մարդ ով ունի բարդ կլինիկական խանգարում , թե մարդ , ով եկել է մասնագետի մոտ ու թերհավատ է : Վստահության համար ամենալավ մեթոդը երկկողմանի անկեղծ լինելն է , որևէ բան չթաքցնելը:

- Երբևէ նկատել ե՞ք , որ դուք ինքներդ տանջող հարցերի շուրջ կցանկանայիք զրուցել հոգեբանի հետ:

- Ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ ունենում է անհրաժեշտություն մասնագետին դիմելու ,այդ թվում հոգեբանները : Դա նույնիսկ պարտադիր է աշխարհի զարգացած առողջապահությամբ երկրներում:

На изображении может находиться: 2 человека, костюм

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված