«Տանել չեմ կարողանում «լիրբ» կանանց ու «փամփլիկ» տղամարդկանց». Արմեն Մարգարյան

Past.am-ը գրում է.

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և բավականին սերիալներից հայտնի դերասան Արմեն Մարգարյանը Past.am-ի հյուրն էր:

-Խաղում եք «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ , իրականում հավատո՞ւմ եք այն սկզբունքին , որ ժողովուրդը միշտ իմաստուն է ու ճիշտ է իր պահանջմունքներում:

- Եթե պետք է զուգահեռներ անցկացնենք «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության հետ ,
ապա կասեմ, որ ես հավատում եմ մարդու սկզբունքներին և իմաստուն մտքին: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ ծնում է անհատներ, որոնք էլ առաջնորդում և ճանապարհ են բացում դեպի ճշմարտություն , ժողովրդին դուրս են բերում ճգնաժամից : Այդպիսի անհատներ մարդկության պատմության մեջ շատ են եղել , նրանք ժողովրդին տարել են դեպի փրկություն , ինչպես Մովսեսը Աստվածաշնչում:

- Մեր երկրում վերջին մեկ տարում հասարակության մեջ դրական միտում ունեցող ի՞նչ փոփոխություն կնշեք:

- Մարդու հանդեպ արժանապատիվ վերաբերմունքի և քաղաքակրթությանը վերադառնալու միտում եմ տեսնում : Վստահում եմ մեր երկրի այսօրվա առաջնորդին:

- Մարդկային փոխհարաբերություններում , որո՞նք են այն կարևոր հատկանիշները ընտանիքում , շրջապատում առողջ հարաբերություններ պահպանելու համար:

- Փոխադարձ հարգանքն ու գնահատելու կարողությունը : Դիմացինի հանդեպ պատկառանքն ու վստահությունը : Հիմնականում այս հատկանիշները պետք է լինեն մեր հասարակական փոխհարաբերությունների հիմնական առաքելությունն ու ապրելաձևը:

- Վերջերս տղամարդու դերը կորցնում է լիդեր լինելու առաջնայնությունը , դրա վատ կողմերը տեսնո՞ւմ եք:

- Շատ կարևոր է, որ տղամարդը միշտ իր դերում լինի , կինն էլ իր տեղում : Քանի դեռ տղամարդը չի ծննդաբերում ես լիդերությունը կորցնելու վտանգ չեմ տեսնում : Սակայն տանել չեմ կարողանում «լիրբ» կանանց ու «փամփլիկ» տղամարդկանց:

Картинки по запросу Արմեն Մարգարյան

- Մի կողմից եվրոպայամետ հայացքներ , մյուս կողմից ավանդապահություն, որը՞ պաշտպանենք , չկորցնելու համար ազգային ինքնությունն ու առաջընթացը:

- Չպետք է մոռանալ, որ մենք որպես ազգ մեր պատմության ընթացքում միշտ էլ հառել ենք եվրոպական արժեքներին: Դեռ հազարամյակներ առաջ մենք ունեցել ենք բարձր մշակույթ և եղել ենք այդ բարձր մշակույթը տարածող ազգ ու պետություն : Ինչպես նաև մեր գիտությամբ եւ ճարտարապետությամբ հարուստ միջնադար և բյուզանդական կայսրությունում եղած մեր առանցքային դերի ու նշանակության մասին : Մեր ազգը եղել է ու կա ազնավազարմ, ինչպես իտալացիներն ու հույները , մենք մեր ունեցած արժեհամակարգը պիտի պաշտպանենք , միաժամանակ այն զերծ պահելով արատավոր սովորույթներից , որը կա ներկայիս Եվրոպայում:

- Ո՞րն է ձեր կերտած սիրելի կերպարը, որտեղ մարմնավորում եք տղամարդու առաքինի տեսակին և որը ուսանելի է հանդիսատեսի համար:

- Քիչ չեն այդ դերերը , որոնք ես խաղացել եմ : Նրանցից ոմանք ուժեղ և առաքինի են եղել , ոմանք խեղճ ու կարեկցանքի արժանի , եղել են նաև կեղծավոր ու խորամանկ կեպարներ ու քանի որ դրանք բոլորն էլ իմ դեմքով , մարմնով են ներկայացել, իմ բերանով են խոսել , նրանք հավասարապես ինձ սիրելի են դարձել : Ամեն դեպքում վերջին կերպարը Մակմերֆինի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ , այս պահին ինձ հետ է և ես սիրում եմ նրան:

- Արմեն Մարգարյանը երկու որդի է մեծացնում, ի՞նչ հայացքներով եք նրանց դաստիարակում:

- Տղաներս իմ կյանքի լավագույն ստեղծագործություններն են: Երկուսն էլ ուսման մեջ գերազանց են, հիանալի խաղում են բասկետբոլ, նվագում են երաժշտական գործիքների վրա, բացի մայրենի լեզվից գիտեն անգլերեն , ռուսերեն, բայց ազնվությունն ու բարությունն է, որ ինձ նրանցով հպարտանալու առիթ է տալիս:

 

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասավ Լոռի.սննդամթերք 800-ից ավելի ընտանիքիների «Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արտաշատի վերապրոֆիլավորված ԲԿ-ին Արգամ Աբրահամյանը 4 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներինԳյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ
Ամենաընթերցված