Ափսոսում եմ, բայց շատ վաղ սկսեցի չհավատալ Ձմեռ պապին. Քրիստինա Սուքիասյան

Past․am -ի հյուրը հեռուստահաղորդավարուհի Քրիստինա Սուքիասյանն է, ով 2003 թվականից աշխատում է հեռուստատեսության բնագավառում՝ նախ լրագրող, հետո նաև մեկնաբան, եղել է նաև «Էպիկենտրոնի» գլխավոր խմբագիր, հիմա հաղորդավարուհին աշխատում է , որպեսզի հանրությանը լավատեսական և դրական էմոցիաներով լեցուն լրահոս ներկայացնի:

 

-Փոքր տարիքում հավատու՞մ էիք ձմեռ պապի գոյությանը:

- Ափսոսում եմ, բայց շատ վաղ սկսեցի չհավատալ Ձմեռ Պապին, թեև ավելի հասուն տարիքում կրկին փորձում եմ հավատալ նրան՝պարտադիր չի, որ Ձմեռ Պապին մենք անպայման պատկերացնենք սպիտակամորուս ու կարմիր կամ կապույտ հանդերձանքով:

Նա յուրաքանչյուրիս մտքում ու գիտակցության մեջ տարբեր պատկեր ու իմաստ ունի:Այնպես որ ցանկալի է, որ նրա կերպարը՝ ամենափոքրիկ մարդուկից մինչև խոր ծերություն, վառ լինի:

- Մանկության տարիներին ամանորին ստացած , ի՞նչ նվերով եք ուրախացել:

-Քանի որ տարեդարձս Ամանորի նախաշեմին է, սովորաբար նրանք միախառնված են լինում: Բայց ամենատպավորիչը բնական եղևնիներն էին լինում՝ իրենց անուշ բույրով, որ պապս ուղարկում էր Նոր տարուն:Եղևնիների, տոնածառների հանդեպ, առհասարակ, թուլթություն ունեմ:Տպավորվել է մեեեեեեեծ արջը, որ հորս հետ չէինք կարողանում տուն մտցնել հերթական ամանորյա գնումներից հետո:

Մինչև հիմա էլ մի փոքր քմահաճ եմ, և հայրս հենց ինձ հետ էր անում Նոր տարվա գնումները՝ հետևաբար նաև տոնածառն ու ամանորյա նվերները, և ամենատպավորիչը ճերմակակապույտ արջն էր, որին շաաաատ երկար տարիներ պահում էի, հետո նվիրեցի զարմիկներիս:

- Հյուր գնալ եք սիրում , թե ե՞րբ ընդունում եք նրանց:

-Առհասարակ հյուր գնալ քիչ է ստացվում, ավելի շատ ընդունել եմ սիրում: Մշտապես աշխատանքս այնպիսին է եղել, որ թույլ չի տվել տանը շատ լինել:

Եվ տոնական այդ օրերն առիթ են, որպեսզի ինքս շատ սիրով հյուրընկալեմ, հյուրասիրեմ իմ պատրաստած քաղցրավենիքները, որոնք նաև իմ թուլությունն են:Հաճույքով եմ սպասում ու դիմավորում ընկերներիս, բարեկամներիս, բոլոր հյուրերին:

 

- Այս օրերին ու՞մ համար եք առաջին նվերը գնել:

-Առաջին նվերը փոքրիկներինն է լինում, առաջին հերթին քույրիկիս բալիկներինն է՝ Լիայինն ու Գոռինը:Առհասարակ իմ համար Նոր տարու խորհուրդը հենց նվերներն են, որոնք սիրում եմ խնամքով ընտրել:

Պարզապես նվիրել չեմ սիրում:Պետք է սիրով գնել, ընտրել, որ հենց նրա համար լինի:Եվ այդ գնումների մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում տոնածառին, ամանորյա աքսեսուրաներին:Փոքրիկ երեխայի նման հրճվում եմ տոնածառով:

 

-Ամանորի գիշերը զանգի ղողանջների հետ երազանք կպահե՞ք:

-Գիտեք, իսկապես այդ գիշերը խորհրդավոր է, ամենաշատն ես սկսում հավատալ ինքդ քեզ, ներքին ձայնիդ, Բարձրյալին:Երազանքներ գուցե չեն լինում, այլ ցանկություններ, նպատակներ, որ ցանկանում ես կատարված տեսնել հարազատներիդ, մտերիմներիդ ու քո համար:Վստահ եմ, բոլորիս ցանկությունները, մտքերը, ապրումները միմիայն բարի են լինում, իսկ բարին չի կարող չկատարվել….

 

 

 

 

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված