Exclusive․ «2020թ․-ից ուզում եմ խաղաղություն, առողջություն, բարօրություն, բարություն...»․ Արթուր Աբրահամ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հարցազրույցը Past.am-ին

-Հայ ժողովրդին բազմաթիվ անգամ հպարտության զգացում պարգևած Արթուր Աբրահամը ի՞նչ կարևոր իրադարձություն ապրեց 2019թ –ին:

-Երբ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ առողջ են և անհոգ, ես համարում եմ, որ տարին ինձ համար հաջողված էր:

-Գերմանիայի քաղաքացի Արթուր Աբրահամը ի՞նչ հաճախականությամբ է լինում հայրենիքում և հիմնականում ի՞նչ նպատակներով:

-Բայց ես նախ և առաջ ՀՀ քաղաքացի եմ... Հաճախ եմ լինում Հայաստանում, իմ հայրենիքն է, այստեղ իմ մանկություննէ, իմ բարեկամներն ու ընկերներն են...

 

-Երևանում ընդհանուր առմամբ մարզաշխարհն առաջընթացի քայլեր ո՞ւնի:

-Իհարկե, ես տարեցտարի նկատում եմ առաջընթաց, դրական փոփոխություններ, մարդիկ հակված են սպորտի, նույնիսկ եթե չեն զբաղվում պրոֆեսիոնալ մարզաձևերով, ամեն դեպքում, առողջության համար գնում են մարզասրահ, լողավազան... Պրոֆեսիոնալ մարզաձևերի առաջընթացք էլ է ակնհայտ, կարծում եմ՝ամեն ինչ ճիշտ ուղու վրա է:

-Պրոֆեսիոնալ բոքսը հիմա կարիք ունի ձեզ նման հայ երիտասարդ նոր անունների, ձեզ հաջորդող տեսնո՞ւմ եք:

-Իհարկե: Հայերն ուժեղ են, մենք ունենք լավ, աշխատասեր, նպատակասլաց բռնցքամարտիկներ, որոնք խոստումնալից ապագա ունեն:

-Աշխարհահռչակ մարզիկը ընտանիքո՞ւմ է երջանիկ վայրկյաններ վայելում, թե՞ ռինգում հերթական մրցակցին նոկաուտի ենթարկելուց հետո:

-Ե՛վ ընտանիքում, և՛ռինգում:

 

-Ձեզ հաջորդ տարի ե՞րբ կրկին կտեսնենք հաղթանակի համար պայքարելիս:

-Դրա վերաբերյալ դեռ ոչինչ ասել չեմ կարող:

 

-Ձեր տղայի մեջ տեսնո՞ւմ եքմարզիկ Արթուր Աբրահամի կարիերան շարունակողին:

-Որդիս ընդհանուր առմամբ մարզասեր է, սիրում է բռնցքամարտ, ֆուտբոլ, բայց դեռ հստակ չեմ կարող ասել՝կզբաղվի՞ բոքսով, թե՞ ոչ:

-Ամանորը որտեղ եք դիմավորելու և 2020թ-ից ի՞նչ եք ուզելու:

-Բեռլինում, Աբրահամյանների գերդաստանով: 2020-ից ուզում եմ խաղաղութուն, առողջություն, բարօրություն, բարություն: Անձամբ ինձ համար՝ թող շուրջս բոլորն առողջ լինեն, մնացածը կարող եմ ստեղծել:

 

 

 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված