Սովորաբար ամանորին պահված երազանքներս իրականանում են. Գիսանե Պալյան

Past.am- ի զրուզակիցը երաժիշտ , երգահան Գիսանե Պալյանն է` մարդ , ով մշտապես տարբերվում է երաժշտական ճաշակով ու հայ երգարվեստը հարստացնում է որակյալ գործերով:

-Ամանորին երազանքներ պահեցի՞ք:

- Ինչքան որ, ինձ հիշում եմ, անպայման ամեն տարի ամանորի գիշերը պահում եմ երազանք ու սովորաբար դրանք իրականանում են : Այս տարվա համար նույնպես հավատում եմ ու սպասում:

- «Ազգային երգիչ» նախագծում երաժշտական պրոդյուսերն էիք , միաժամանակ ունեք մեծ ընտանիք, ինչպե՞ս հասցրեցիք պատրաստվել ընտանեկան տոնին:

-Իսկապես զբաղվածությունն ու ծանրաբեռնված գրաֆիկը ծավալուն էր , բայց ընտանիքիս համար հասցրեցի նախապատրաստվել և շատ ուրախ նշեցինք տոնը:

 

- Ի դեպ նախագծի հաղթողին հավանու՞մ եք , նրան տեսնում էիք առաջին տեղում լինելուն:

- Որպես երաժշտական պրոդյուսեր եղել եմ շատ չեզոք, որովհետև մասնակիցները եղել են ինձ համար հավասար: Գնահատելով նրանց առավելությունները, ուժեղ կողմերը միշտ հանձնարարել եմ այնպիսի երգեր, կամ երաժշտական ուղղվածություն, որով նրանք լավագույնս կներկայանային հեռուստադիտողին:

 

- Նախագծերում ամեն անգամ նոր սերունդ ճանապարհելուց ի՞նչ ապրումներ են մնում ձեզ:

- Երկար տարիներ աշխատել եմ տարբեր նախագծերում թե որպես պրոդյուսեր , երաժիշտ և ուղղակի որպես կոմպոզիտոր ,շփվել եմ տարբեր երիտասարդ երգիչների հետ , նրանց տվել եմ երաժշտական գիտելիք , փորձ , իսկ իրենցից յուրաքանչյուրից ես էլ ինչ որ չափով սովորել եմ ,նրանք նույնպես ինձ ինչ որ բան տվել են:

- Սուրբ ծնունդին նույն ոգևորությամբ էիք պատրաստվու՞մ ինչպես ամանորին:

- Սուրբ Ծնունդը մեր ընտանիքում առանձնահատուկ խորհուրդ ունի և անպայման նշում ենք , ոչ միայն համապատասխան ուտեստներ պատրաստելով , այլև ապրում ենք աստվածաշնչյան պատվիրաններով ողջ տարվա ընթացքում:

 

- 2020 թ - ին ի՞նչ աշխատանքային ծրագրե՞ր ունեք, որ կհանձնեք հանդիսատեսին

 

-Անկեղծ ասած մի պահ դադար եմ ունեցել , որպես երգահան ու հիմա պիտի հստակ դասավորեմ թե որն է առաջնայինը տարեսկիզբը սկսելու համար , որովհետև այնքան շատ են աշխատանքային պլանները : Բավարարված եմ նրանով , որ «Ազգային երգիչ» նախագիծը նպատակային , ճիշտ արդյունավետ ստացվեց ու հիմա ժամանակն է նոր գործ սկսելու:

 

 

 

 

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված