«Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերը: «Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա»,- ասել է ԲՀԿ նախագահը՝ պատասխանելով վարչապետ-ՍԴ նախագահ հեռակա բանավեճին առնչվող հարցին: Լրագրողները Գագիկ Ծառուկյանի տեսակետն են հարցրել նաև Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան վերջին բանավեճի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված