Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Հաղթողներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (EUFSC) Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս.թ. մայիսի 3-ից 10-ը։

Վարպետության դասերը վարելու են անվանի դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։

Լսումների արդյունքում ընտրվելու է տասը հաղթող հայ դաշնակահար, որոնց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) հնարավորություն կընձեռեն անվճար մասնակցություն ունենալ վարպետության դասերի և Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի համերգներին:

«Հայ երաժիշտները մեր մշակույթի դեսպաններն են արտերկրում և հենց այդ համոզումն է մեզ մշտապես մղում օժանդակելու հայ տաղանդներին՝ իրենց գիտելիքի ամրապնդման գործում», - նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Մանրամասների համար կարող եք դիմել ք. Երևան, Մոսկովյան 31 շենք, գրասենյակ 166 կամ էլեկտրոնային տարբերակով [email protected], ինչպես նաև «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պաշտոնական էջի միջոցով։

Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայ մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

 

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասավ Լոռի.սննդամթերք 800-ից ավելի ընտանիքիների «Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արտաշատի վերապրոֆիլավորված ԲԿ-ին Արգամ Աբրահամյանը 4 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներինԳյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար
Ամենաընթերցված