Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին. Արման Վարդանյանի ուղերձը` «Սոցիալական շարժման» համաժողովին (տեսանյութ)

Կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ փետրվարի 29-ին, տեղի ունեցավ «Սոցիալական շարժման» 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին 20-ից ավելի սոցիալական նախաձեռնություններ և միություններ։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիրը։ Ելույթներով հանդես եկան սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ: 

Այս օրերին Հայաստանից դուրս գտնվելու պատճառով «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի ուղերձը փոխանցեց նրա ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանը:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև 

«Հարգելի' հայրենակիցներ, սիրելի' ներկաներ,

Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անել առավելագույնը` Հայաստանի Հանրապետության հզորացման համար։ Օրստօրե մեր պետության ու հասարակության առջև նորանոր մարտահրավերներ են ծագում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ 

Այդ լուծումներին հասնելու ամենակարճ ճանապարհը երկրում սոցիալական արդարության և հավասարության հաստատումն է: 

Ցավով եմ արձանագրում, բայց մենք երկար ժամանակ է, ինչ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ խնդիրների մասին, բայց լռում ենք սոցիալական անարդարության մասին: 

Գործազրկություն, արտագաղթ, իրավական ինստիտուտների աշխատանքի ձախողում, բանկային համակարգի ագրեսիվ և կեղեքիչ վարքագիծ հասարակ ժողովրդի նկատմամբ, օրենքների անկատարություն. այս գլոբալ խնդիրներն են, որ բախել են մեր դուռը:  

Սա դեռ քիչ է, մի բան էլ՝ օր օրի խորանում է ժողովրդի մեջ բևեռվածությունը, սևերի ու սպիտակների բաժանումը: Անքննարկելի՛ է՝ մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալից, չմոռանա՛նք մեր պատմության հերոսական էջերը, բայց և պետք է հիշենք՝ Տիգրանակերտի դռները ներսից բացվեցին՝ առանց պատերազմ սկսելու, անգամ, հայոց շարքերում սկսվեց դասալքությունը, որի հետևանքով տապալվեց Հայաստանի հրաշակերտ մայրաքաղաք Տիգրանակերտը: 

Անցյալից դասեր քաղելով՝ չպետք է թույլ տանք, որպեսզի այսօրվա Հայաստանը ներսից քայքայվի, ներքին թշնամին կարողանա ավելի զորեղ գտնվել, քան արտաքին թշնամիները միասին:

 Ողջունելի է «Սոցիալական շարժման» այս նախաձեռնությունը: «Միասնություն» շարժումն իր աջակցությունն է հայտնում ձեզ: Հավատացած ենք, որ այս դահլիճում հաստատված արդարությունն ու միասնականությունը կպսակվի հաջողությամբ, մեր ժողովրդի հաղթանակը արդարության և միասնականության մեջ է: 

Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին»,- ասվում է ուղերձում: 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արտաշատի վերապրոֆիլավորված ԲԿ-ին Արգամ Աբրահամյանը 4 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներինԳյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը
Ամենաընթերցված