Կյանքը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր կանխատեսումները և առաջարկները անժխտելի ճշմարտություն են

Sona Sedrakyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աշխարհը բազմիցս համոզվել է, որ ցանկացած հիվանդության պարագայում հիվանդության կանխարգելումը շատ ավելի հեշտ և նպատակահարմար է քան դրա հետագա բուժումը: Համաճարակի պարագայում այս մոտեցումը առավելքան արդարացված կլիներ և արդարացիորեն պետք է նշել, որ այսպիսի կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու կոչ, դեռևս մարտի 3-ին անում էր միայն ԲՀԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանը, սակայն ցավոք սրտի այն մնաց անպատասխան: Գագիկ Ծաառուկյանի առաջարկին հետևելու պարագայում այն էր՝ ստեղծել 14 օրյա կարանտին բոլոր Հայաստան ժամանողների համար, ասյօր ՀՀ-ում Կորոնավիրուսով վարակվածների հարյուրավոր դեպքեր վստահաբար չէին լինի: Չինաստանի օրինակը ապացուցեց, որ հստակ մտածված ու խիստ ձեռնարկված կանխարգելիչ միջոցները դատապարտված են հաջողության, բայց ունենք այն ինչ ունենք: Համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ ևս Գագիկ Ծառուկյանը առաջարկեց, որպեսզի բոլոր բանկերը մի քանի ամսով սառեցնեն բոլոր վարկերը և տոկոսները, ինչը տնտեսությունը փրկելու առումով պարտադիր քայլ է: Կյանքը ցույց է տալիս, որ բոլոր այն ոլորտներում որտեղ ԲՀԿ առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանը կանխատեսումներ և առաջարկներ է անում հենց այդպես էլ դասավորում են իրադարձությունները: Սա իցույց է դնում մարդու հեռատեսության և իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հասկանլու ունակությունը: Դեռևս երկու ամիս առաջ ճեպազրույցների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց սպասվող տնտեսական ճգնաժամի մասին կապված նավթի գների կտրուկ անկումների և դրա հետ շախկապված ռուբլու արժերկման հետ, ինչը այսօր իրականություն է: Ներկայացված փաստերը ցույց են տալիս որ մարդու լավագույն խորհրդատու նրա ունեցած կյանքի փորձն է և անցած ճանապարհը, ուստի պատկան մարմինները խելամիտ լինելու պարագայում ցանկացած որոշում կայացնելիս ճիշտ կլինի որ ավելի հաճախ հետևի Գագիկ Ծառուկյանի նման մարդկանց խորհուրդներին և կայացնի ժամանակին անհրաժեշտ ամենաճիշտ որոշումները ի բարորության ՀՀ-ի և հայ ժողովրդի:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված