Դեռ 2 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից արտահայտած մտքերն այսօր իրականություն են


Лианна Манукян-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես Գագիկ Ծառուկյանն է սիրում ասել <<Ասողին լսող է պետք>>։

Հիմա փաստերով գամ սկզբից։
Դեռ մի քանի ամիս առաջ ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում, երբ պարոն Ծառուկյանը խոսեց աշխարհաքաղաքական տնտեսական վիճակից, իր խոսքում նշեց, որ սպասվող համաշխարհային տնտեսական ճգնաժամին հարկավոր է պատրաստվել հենց այսօրվանից, որպեսզի մաքսիմալ քիչ լինի դրա հետևանքով մեր երկրում ունեցած վնասը։
Ոչ ոք ականջալուր չեղավ այս խնդրի լուծման առաջարկներին, որոնք ներկայացրեց պարոն Ծառուկյանը ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, արդյունքում այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ճնշում է անգամ գերտերություններին, ցավալի է բայց այս ամենի ականատեսը լինելով պարզ է դառնում թե ինչքան մեծ է լինելու Հայաստանում ունեցած վնասը ու այս ամենը Գագիկ Ծառուկյանին չլսելու հետևանքով։
Հաջորդը.
Երբ դեռ Հայաստանում չունեինք կորոնավիրուսի գրանցված անգամ 1 դեպք, պարոն Ծառուկյանը կրկին խոսեց այս մասին ու Իտալիայից եկող ինքնաթիռի հետ կապված
առաջարկեց մեր հայրենակիցնեիին պատշաճ կերպով ընդունել մեր երկիր ու մեկուսացնել հետագա խնդիրներից ու ռիսկերից խուսափելու համար։
Այս դեպքում ևս մենք չլսեցինք պարոն Ծառուկյանին ու որոշեցինք թիթեռ նկարել՝ թու թու թու֊ի մակարդակով։
Եվ արդյունքում ունենք այն ինչ ունենք՝ ճիշտ չկողմնորոշվելու, մատերի արանքով նայելու և հասկացող մարդկանց չլսելու արդյունքում այսօր մենք ունենք 160 հաստատված դեպք և 600ից ավելի մեկուսացված քաղաքացիներ։

Այսօրվա մեր իրականությունը փաստում է դեռ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի ասած խոսքերը։

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված