Գ. Ծառուկյանի կողմից տրամադրված 60 միլիոն դրամը կծառայի բժիշկներին խրախուսելու և վարակված քաղաքացիների խնդիրները հոգալու նպատակներին

Գայանե Մակարյանը գրում է

Կորանավիրուսի տարածում Հայաստանում զարգանում է բավականին լայն տեմպերով և դրա դեմ պայքարելու համար բոլոր բժշկական հաստատությունները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Հասարակության ունևոր և հարուստ խավը ճգնաժամը հաղթահարելու համար բարեգործական ֆոնդերին գումարներ են հատկացնում, և այս շարքում առանձնանում է ԲՀԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի կատարած խոշոր նվիրատվությունը՝ 60 միլիոն դրամ: Գ. Ծառուկյանը մշտապես աջակցություն է տրամադրել սոցիալական ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին, զինվորներին, հաշմանդամներին, մշակութային գործիչներին և նրա որոշմամբ 60 մլն դրամ կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին: Մինչ այժմ դա բժիշկներին և հիվանդներին հատկացված ամենամեծ օժանդակությունն է: Գումարները տրամադրվելու են հասցեական և ծառայելու են հենց ամենածանրաբեռնված հիվանդանոցների բժիշկներին խրախուսելու և վարակված քաղաքացիների խնդիրները հոգալու նպատակներին: Ցավոք սրտի համաճարակը կանխարգելելու նրա կոչերը և առաջարկները չլսված մնացին, սակայն ԲՀԿ ղեկավարը միասնականության կոչ անելով բոլոր քայլերը ձեռնարկում է ստեղծված իրավիճակը մեղմելու և այն հաղթահարելու համար:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված