Գագիկ Ծառուկյանի այս քայլը ևս մեկ անգամ փաստեց, որ այո՛ պետության և ժողովրդի շահն ու անվտանգությունն առաջնայինն է

Աննա Գրիգորյանը գրում է

Համաշխարհային պանդեմիայի շրջափուլում, այն թե որքան կարևոր է բոլորիս միասնականությունն ու համախմբվածությունն ավելորդ է անգամ ասելը: Չնայած այս մտքին միևնույն է հանրության տարբեր շերտերում՝ մարդիկ ովքեր միշտ օգնել էին ու ժողովրդի կողքին էին կանգնել մնացին իրենց դերում, իսկ նրանք, ովքեր իրավիճակը սրելուց զատ ոչնչի ունակ չէին, նորից իրենց համարավետ լուսանցքներում էին: Ինչևէ, երկրի բավականին բարդ իրավիճակում, կարևոր և նպատակային էր կորոնավիրուսի դեմ պայքարին նպատակաուղղված փոխանցումները, որտեղ առանձնակի պետք է նշել և կարևորել Գագիկ Ծառուկյանի ներդրած ավանդը, որն ամենատարբերվող և ամենահատկանշականն էր, փոխանցված 60 միլիոն դրամից միայն 15 միլիոնը նպատակաուղղված էր մեր հնամենի քաղաք Գյումրիին: Հուսանք, այս փոքրիկ չարիքի դեմ պայքարում, Գագիկ Ծառուկյանի ներդրումը կդառնա նախադրյալ հեթական դրական փոփոխության : Իսկ այն նեղ և կարճ շրջանակները, որոնք անկախ պահի լրջության գիտակցումից, միևնույն է փորձեցին հնարավորինս թեման շահարեկել հօգուտ իրենց, ստիպված են ի վերջո հասկանալ՝ իրականությունն անքակտ է: Թերևս, Գագիկ Ծառուկյանի այս քայլը ևս մեկ անգամ փաստեց, որ այո՛ պետության և ժողովրդի շահն ու անվտանգությունն առաջնայինն է:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված