Հնարավո՞ր է, արդյոք, ապրել առանց գլխի. պարզվում է՝ այո

Մենք գիտենք, որ...

Անգլուխ ձիավոր չի լինում, ինչպես և չի լինում անգլուխ որևէ կենդանի արարած: Գլխատումը անխուսափելի մահ է:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Եղել է դեպք, որ գլխատված կենդանին առանց գլխի ապրել է ամբողջ երկու տարի: 1945 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ֆրուտա քաղաքի մի աքաղաղ կացնի հարվածի հետևանքով զրկվել է գլխից, բայց կենդանի է մնացել: Կնոջ պատվերով երեկոյան ընթրիքի համար ֆերմեր Լլոյդ Օլսենը բռնում է 5,5 ամսական աքաղաղին և կացնով գլուխը կտրում: Ի զարմանս ֆերմերի, գլխատված թռչունը մի կարճ ժամանակ չշարժվելուց հետո կանգնում է և սկսում է քայլել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Զարմացած Օլսենը որոշում է պահել թռչնին և սկսում է կերակրել նրան ջրի և կաթի խառնուրդով ու եգիպտացորենի մանր հատիկներով: Աքաղաղի կերակրափողը հաճախ պատվել է լորձով, որը տերը մաքրում էր ներարկիչով: Արդյունքում այս աքաղաղը ոչ միայն կենդանի մնաց, այլ նաև հանրահայտ դարձավ՝ շրջելով ամբողջ Ամերիկայով և երևալով այնպիսի ամսագրերում, ինչպես, օրինակ, «Թայմսը» և «Լայֆը»: Իհարկե, պարզ է, որ իր այդ շրջագայությունների ընթացքում նա ոչինչ էլ չի տեսել, քանի որ գլուխ չուներ: Այս հանրահայտ աքաղաղին անվանել են Մայք: Նրա տերը՝ Լլոյդ Օլսենը, շրջելով ամբողջ ԱՄՆ-ով, «անգլուխ հրաշք-աքաղաղին» նայելու համար հետաքրքրասերներից 25 ցենտ էր վերցնում: Ցուցադրությունը հրաշալի էր, սկզբից Մայքը հայտնվում էր բեմում աքաղաղի չորացրած գլուխ կպցրած, որը հետո հանվում էր: Պարզ է, որ այդ գլուխը Մայքինը չէր, քանի որ նրա սեփական գլուխը վաղուց Օլսենի կատուն կերել էր: Իր փառքի գագաթնակետին բեմի այս «անգլուխ» աստղը ամիսը վաստակում էր 4 500 դոլար, իսկ այդ թռչնի արժեքը գնահատվում էր 10 000 դոլար: Այս շշմեցուցիչ արդյունքը առաջ բերեց մի շարք նմանակողների փորձերի, մարդիկ փորձում էին գլխատել թռչուններին, բայց երկու օրից ավելի նրանք կենդանի չէին մնում: Օլսենը Մայքին կերակրում էր կաթոցիչով: Իր անգլուխ կյանքի երկու տարիների ընթացքում Մայքը գիրացել էր 3 կիլոգրամով: Նա մշտապես իր վզով մաքրում էր փետուրները և փորձում չեղած կտուցով վերցնել կերի մնացորդները: Մի անգամ անշրջելի դժբախտություն է պատահում: Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հյուրանոցի համարում Մայքը շնչահեղձ է լինում: Նրա տերը՝ Օլսենը, մոռացել էր վերցնել կաթոցիչը և ներարկիչը՝ Մայքի կերակրափողը մաքրելու համար, և Մայքը սատկում է: Պաթանատոմիական հերձումը ցույց է տվել, որ Մայքին գլխատած կացինը երջանիկ պատահականությամբ չէր վնասել քներակը, այլապես Մայքը արյունաքամ կլիներ: Բացի դա, չնայած կտրված էր գլխուղեղի մեծ մասը, բայց պահպանված էր ուղեղի ցողունը, որը իրականացնում է կենսական ֆունկցիաների կարգավորումը՝ շնչառություն, արյան շրջանառություն և այլն:

Նշենք, որ սկսած 1999 թվականից՝ Կոլորադո նահանգի Ֆրուտի քաղաքում մայիսի երրորդ ազատ օրերին նշվում է «Մայք-անգլուխ հրաշք-աքաղաղի» օրը: Միջոցառումները բազմազան են լինում, ներառյալ ձվերի նետում մրցույթը: Մայքը դարձել է այդ քաղաքի այցեքարտը, և դա ճիշտ է, քանի որ այն ժամանակ բոլորը գիտեին, որ Մայքն անգլուխ է, և միայն ինքը՝ Մայքը չգիտեր դա, քանի որ ուղեղ չուներ մտածելու համար:

Իսկ ընդհանրապես, ինչպես երևում է, անգլուխ կարելի է ապրել: Սա ապացուցել են նաև մարդիկ: Բոլորիս շրջապատում էլ կան, չէ՞, այնպիսիք, որ ուղղակի այդպես էլ բնութագրվում են՝ «անգլուխ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»
website by Sargssyan