Նստել ենք ճյուղի վրա եւ հենց այդ ճյուղն ենք կտրում․ Պիպոյանը՝ ոչխարների գլխաքանակի նվազման մասին

2019 թվականի հունվարի 1-ի նախորդ տարվա համեմատ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 571,861, ոչխարի եւ այծի գլխաքանակը նույնպես նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 638,257, իսկ խոզերի թիվը 18.7%-ով. գլխաքանակը կազմել է 197,877:

Խոշոր եւ մանր եջերավորների գլխաքանակի անկումը ոլորտի սխալ քաղաքականության հետեւանք է։ Այս մասին զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ եթե ցանկանում ենք, որպեսզի խոշոր եղջերավորների կամ ոչխարի գլխաքանակը աճի, ապա պետք է առանձին մոտեցում ունենալ, ոչ թե միատեսակ․ «Նստել ենք ճյուղի վրա եւ հենց այդ ճյուղն ենք կտրում։ Պետք է լուծել գնագոյացման հարցերը, ոչ թե ասել, լավ է՝ միսը թանկացավ, հետո ոլորտում խնդիրներ ի հայտ գան»։

Հիշեցրեց, որ այժմ խանութներում վաճառվում է բելառուսական միս, որը ավելի էժան է, քան տեղական միսը, մարդիկ գնում են, եւ տավարի մսի գինը նվազում է, արդյունքում տավարաբուծությունն իհարկե անկում կապրի. «Պետք չէ այս խնդիրներին մատների արանքով նայել»։

Նրա խոսքով՝ ոչխարաբուծության եւ տավարաբուծության ոլորտում հստակ մեխանիզմներ են պետք եւ խաղի հստակ կանոններ. «Եթե մարդկանց եկամուտը որեւէ ոլորտում նվազում է, մարդիկ փոխում են եկամուտի աղբյուրը, օրինակ, եթե խոշոր կամ մանր եղջերավորներից եկամուտ պակասում է, նրանք գործունեության այլ տեսակ են գտնում։ Ոչխարաբւոծությունը կարեւոր ուղղությունն է, եւ եթե ասում են՝ ոչխար պահեք, ապա պետք է ոչխարաբուծության համար հստակ խաղի կանոններ սահմանվեն»։

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ կառավարության նիստում ասվել է, որ Ռուսաստանից ոչխար է բերվում եւ արտահանվում Իրան եւ Դուբայ, ըստ նրա՝ նման հայտարարություն անելն անթույլատրելի է, քանի որ Իրանի հետ պայմանավորվածություն կա, որ հենց հայկական ոչխար արտահանվի Իրան, եւ փակ կամ ֆերմերների հետ հանդիպումների ժամանակ է պետք նման հարցեր քննարկել, ոչ թե հրապարակային։

«Ես իմ երկրի թշնամին չեմ, եթե այդ մասին չխոսեին, ես եւս չէի անդրադառնա։ Հիմա ասում եմ, որ պետք չէ նման կերպ վարվել»,- ասաց նա։

Նա խոսեց նաեւ կառավարության նոր կառուցվածքում նախատեսված գյուղնախարարության վերակազմավորումից, նշեց, որ այսքան գյուղական համայնք եւ գյուղոլորտում այսքան զբաղված մարդ ունեցող երկրում չունենալ գյուղատնտեսության առանձին նախարարություն՝ անհասկանալի է։

«Գյուղատնտեսության հայեցակարգ ունենք, համապատասխան մեխանիզմներ չկան, ոչխար պահողի եւ խոզ պահողի նկատմամբ չկա հստակ քաղաքականություն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը
website by Sargssyan