Նստել ենք ճյուղի վրա եւ հենց այդ ճյուղն ենք կտրում․ Պիպոյանը՝ ոչխարների գլխաքանակի նվազման մասին

2019 թվականի հունվարի 1-ի նախորդ տարվա համեմատ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 571,861, ոչխարի եւ այծի գլխաքանակը նույնպես նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 638,257, իսկ խոզերի թիվը 18.7%-ով. գլխաքանակը կազմել է 197,877:

Խոշոր եւ մանր եջերավորների գլխաքանակի անկումը ոլորտի սխալ քաղաքականության հետեւանք է։ Այս մասին զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ եթե ցանկանում ենք, որպեսզի խոշոր եղջերավորների կամ ոչխարի գլխաքանակը աճի, ապա պետք է առանձին մոտեցում ունենալ, ոչ թե միատեսակ․ «Նստել ենք ճյուղի վրա եւ հենց այդ ճյուղն ենք կտրում։ Պետք է լուծել գնագոյացման հարցերը, ոչ թե ասել, լավ է՝ միսը թանկացավ, հետո ոլորտում խնդիրներ ի հայտ գան»։

Հիշեցրեց, որ այժմ խանութներում վաճառվում է բելառուսական միս, որը ավելի էժան է, քան տեղական միսը, մարդիկ գնում են, եւ տավարի մսի գինը նվազում է, արդյունքում տավարաբուծությունն իհարկե անկում կապրի. «Պետք չէ այս խնդիրներին մատների արանքով նայել»։

Նրա խոսքով՝ ոչխարաբուծության եւ տավարաբուծության ոլորտում հստակ մեխանիզմներ են պետք եւ խաղի հստակ կանոններ. «Եթե մարդկանց եկամուտը որեւէ ոլորտում նվազում է, մարդիկ փոխում են եկամուտի աղբյուրը, օրինակ, եթե խոշոր կամ մանր եղջերավորներից եկամուտ պակասում է, նրանք գործունեության այլ տեսակ են գտնում։ Ոչխարաբւոծությունը կարեւոր ուղղությունն է, եւ եթե ասում են՝ ոչխար պահեք, ապա պետք է ոչխարաբուծության համար հստակ խաղի կանոններ սահմանվեն»։

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ կառավարության նիստում ասվել է, որ Ռուսաստանից ոչխար է բերվում եւ արտահանվում Իրան եւ Դուբայ, ըստ նրա՝ նման հայտարարություն անելն անթույլատրելի է, քանի որ Իրանի հետ պայմանավորվածություն կա, որ հենց հայկական ոչխար արտահանվի Իրան, եւ փակ կամ ֆերմերների հետ հանդիպումների ժամանակ է պետք նման հարցեր քննարկել, ոչ թե հրապարակային։

«Ես իմ երկրի թշնամին չեմ, եթե այդ մասին չխոսեին, ես եւս չէի անդրադառնա։ Հիմա ասում եմ, որ պետք չէ նման կերպ վարվել»,- ասաց նա։

Նա խոսեց նաեւ կառավարության նոր կառուցվածքում նախատեսված գյուղնախարարության վերակազմավորումից, նշեց, որ այսքան գյուղական համայնք եւ գյուղոլորտում այսքան զբաղված մարդ ունեցող երկրում չունենալ գյուղատնտեսության առանձին նախարարություն՝ անհասկանալի է։

«Գյուղատնտեսության հայեցակարգ ունենք, համապատասխան մեխանիզմներ չկան, ոչխար պահողի եւ խոզ պահողի նկատմամբ չկա հստակ քաղաքականություն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan