«Բարի սամարացի» ընկերությունը ճանաչվել է 2019թ. բարեխիղճ արտադրող

Օրերս «Բարի Սամարացի» ընկերությունը կրկին շրջայց էր կազմակերպել, որին մասնակցում էին ոլորտի հայտնի մասնագետներ ու լրագրողներ: Ընկերությունը 25 տարվա պատմություն ունի և այս ընթացքում կարողացել է իր կայուն տեղը զբաղեցնել մսամթերքի արտադրության շուկայում:

Ընկերության տնօրնեն Հովհաննես Հովակիմյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց արտադրանքը լավագույնին հասցնեն: Այդ նպատակով ամեն տարի մեծ ներդրումներ են իրականացնում, նորացնում են և՛ տեխնոլոգիան, և՛ սարքավորումները:

«Եվրոպական երկրներից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից պարբերաբար լավագույն մասնագետների ենք հյուրընկալում: Տարեկան մինչև 50 մասնագետ ընդունում ենք: Բացի այդ, մենք ենք մեկնում եվրոպական երկրներ՝ երշիկեղենի արտադրության նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու համար: Այսինքն, ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք լավագույն մսամթերքն արտադրել մեր սպառողների համար»,- ասաց «Բարի Սամարացի» ընկերության տեխնոլոգ Կարեն Պողոսյանը:

«Հայաստանի սպառողների ասոցիացիան» և Համազգային վտահության խորհուրդը նախորդ տարի ուսումնասիրություն են իրականացրել շուկայում, հայտնաբերելու համար որակյալ մսամթերք արտադրող ընկերություններին: «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը կարողանում է ոչ միայն որակյալ ապրանք արտադրել, այլև հետադարձ կապ է պահպանում իր սպառողների հետ, ինչն անչափ ողջունելի է:

«Այդ առումով սա բացառիկ ընկերություն է հայկական շուկայում: Նրանց հաջողվում է ոչ միայն ձգտել և հասնել կատարելության, այլև ականջալուր լինել սպառողների առաջարկություններին ու ցանկություններին, ինչը ողջունելի է»,- ասաց Ա. Պողոսյանը:

Այդ իսկ պատճառով կազմակերպությունը արտադրող-սպառող հետադարձ կապի ամրապնդման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար «Բարի Սամարացի» ընկերությանը արժանացրեց «Բարեխիղճ արտադրող» կոչմանը:

«Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն էլ նշեց, որ մշտապես ուսումնասիրում են շուկան: Ընկերության արտադրանքի որակը մշտապես գոհացրել է իրենց: Եվ այդ ամենը հաշվի առնելով, իրենց խորհրդի որոշմամբ «Բարի Սամարացի» ընկերությանը շնորհեցին «Բարեխիղճ արտադրող» մրցանակը:

Նշենք նաև, որ վերջերս ընկերության արտադրանքն անվտանգության և համային որակների համար բարձր գնահատականի է արժանացել նաև Իսպաիայում և Գերմանիայում, որտեղից ընկերությունը կրկին տուն է վերադաձել մրցանակներով:



Արմինե Գրիգորյան

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля
website by Sargssyan