Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

Գրող Նադիրա Անժելն իր բլոգում փոստ է հրապարակել ամենաանտակտ հարցի մասին, որը տալիս են կանանց: Արի պատկերացնենք կնոջ, ով 30 տարեկան է, երեխա չունի:

Շրջապատողներն, իրար հերթ չտալով, հարցնում են. «Այդ ինչպե՞ս, մինչև հիմա երեխա չունե՞ս: Ինչի՞ ես սպասում»: Իսկ նա ամեն անգամ նոր պատասխաններ է հորինում լայն ժպիտով:

«Ժամերը գնում են»,- ասում են ընկերուհիները՝ ակնարկելով։ «Տես, ուշ կլինի»,- եզրափակում են տան անդամները: Եվ նա այսպիսի բան է ասում՝ «Ես դեռ պատրաստ չեմ» կամ «Ես այդ մասին կմտածեմ»:

Հետո մենակ մնալով՝ լաց է լինում՝ շրթունքը կծելով: Լաց է լինում, որովհետև 4 վիժում է ունեցել: Լաց է լինում, որովհետև ինքն ու ամուսինն արդեն 5 տարի փորձում են երեխա ունենալ, բայց չի ստացվում: Լաց է լինում, որովհետև ամուսինը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և նա այլևս չի ուզում: Լաց է լինում, որովհետև ընդունած դեղերի պատճառով չի կարողանում երեխա կրել:

Լաց է լինում, որովհետև ամուսինն անպտուղ է, և նրան մեղքի զգացումն է կրծում: Որովհետև մտերիմ ընկերուհին արդեն երկրորդին է սպասում, իսկ հարևան աղջիկը 18 տարեկանում արդեն երրորդ անգամ է հղիության արհեստական ընդհատում անում: Լաց է լինում, որովհետև իր և նրա ծնողներն ուզում են թոռ տեսնել: Լաց է լինում, որովհետև իր հարևանուհին եռյակ ունի, իսկ նա նրանց հետ կենդանիների պես է վարվում:

Լաց է լինում, որովհետև ինքն արդեն անուններ է ընտրել, իսկ մանկական սենյակում նախկինի պես ոչ ոք չի ապրում: Լաց է լինում, որովհետև իր ներսում դատարկություն է… Լաց է լինում, որովհետև ինքն աշխարհի ամենալավ մայրը կլիներ:

Իսկ ահա մեկ ուրիշ կին՝ 34 տարեկան, 4 երեխա ունի:

Բոլոր ծանոթները նրան ասում են. «Չո՞րս: Աստված իմ, հույս ունեմ՝ դուք այսքանով կսահմանափակվեք…»: Ընկերները ծիծաղում են. «Պաշտպանվել փորձե՞լ եք»: «Սեփական ֆուտբոլի թի՞մ եք ուզում»,- կատակում են անցորդներն այգում:

Կինը ձգված ծիծաղում է նրանց հետ. «Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում»: Իսկ մյուս օրը մենակ մնալով՝ շրթունքը կկծի և լուռ լաց կլինի:

Որովհետև միշտ մեծ ընտանիք էր ուզում և չի հասկանում, թե մարդկանց դա ինչու դուր չի գալիս: Լաց է լինում, որովհետև չունի ո՛չ եղբայր, ո՛չ քույր և երեխա ժամանակ իրեն մենակ է զգացել: Որովհետև հղի է հինգերորդով և արդեն հասկանում է, որ ծաղրը կավելանա:

Լաց է լինում, որովհետև հոգնել է մշտապես պաշտպանվելուց: Լաց է լինում, որովհետև հոգու խորքում կասկածում է՝ արդյոք արժեր ունենալ վերջին երկու երեխաներին և վախենում է այդ մտքից:

Լաց է լինում, որովհետև երազում էր շրջագայել, բայց միշտ հանգիստը հետաձգում էր: Միաժամանակ, նրա ընկերուհիները մինչև 35 տարեկանն արդեն տեսել են աշխարհի կեսը: Լաց է լինում, որովհետև ամուսինը 6-րդն է ուզում, իսկ ինքն այլևս ուժ չունի:

Իսկ ահա երրորդ պատմությունը: Այս կինը 40 տարեկան է, մեկ երեխա ունի:

«Իսկ ինչո՞ւ միայն մեկը, էլ չե՞ս ուզում» կամ «Այլևս չստացվե՞ց, այո՞»,- ջանասիրաբար ասում են հարազատներն ու ծանոթները: «Ես այսպես էլ եմ երջանիկ»,- հանգիստ պատասխանում է կինը, և բոլորը գլուխն են շարժում:

Բայց երբ մենակ է մնում, նա նույնպես լաց է լինում: Լաց է լինում, որովհետև իր միակ երեխայի ծնունդը հրաշք էր: Որովհետև երեխան վաղուց եղբայր կամ քույր է խնդրում:

Լաց է լինում, որովհետև երկրորդ հղիությունը ստիպված եղավ ընդհատել իր կյանքը փրկելու համար: Լաց է լինում, որովհետև իր ամուսինը մահացավ, ու երկրորդ սեր այդպես էլ չգտավ: Լաց է լինում, որովհետև հազիվ է գլուխ հանում մի երեխայից:

Լաց է լինում, որովհետև չի կարող իրեն թույլ տալ աշխատանքը թողնել նույնիսկ մեկ ամսով: Որովհետև վաղ դաշտանադադարի վիճակում է: Որովհետև ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Լաց է լիում, որովհետև ուզում է երկրորդ երեխա ունենալ, բայց չի կարող:

Այս բոլոր հարց-կարծրատիպերը ներսից քայքայում են ցանկացած կնոջ: Այդպիսի կանայք շատ են մեր մեջ: Նրանք մեր ընկերներն են, ծանոթները, հարևանները, գործընկերները, հնարավոր է՝ դու նրանցից մեկն ես:

Ու երբ պատված ես կնոջը հարցնելու ցանկությամբ, թե ինչու հատկապես այդքան երեխա ունի, հիշիր՝ դա քո գործը չէ:

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan