Հայաստանի Հաշվեքննիչ պալատը 9,9 մլրդ դրամի լուրջ խախտումներ է հայտնաբերել

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում անցկացված աուդիտը ընդգրկել է 2017 թվականից մինչեւ 2018-ի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը: Այս մասին հոկտեմբերի 17-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի համատեղ նիստում՝ ավելի վաղ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կողմից բյուջեի մուտքերի ապահովման եւ պետական գույքի հետագա կառավարման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման ուսումնասիրության արդյունքների մասին Հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը:

Նրա խոսքով՝ աուդիտ է կատարվել նաեւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում։ Դրա արդյունքում կազմվել է 20 արձանագրություն։ Աուդիտի շնորհիվ հաջողվել է պարզել 9,9 մլրդ դրամի անհամապատասխանություն 29,7 մլրդ դրամ ընդհանուր գումարից։ «Ընդհանուր առմամբ, մեզ հաջողվել է գրանցել նման անհամապատասխանության 246 դեպք։ Ցավոք, ես զուտ ֆիզիկապես չեմ կարող ներկայացնել այդ բոլոր 246 դեպքերը՝ դրանք առանձին քննելով։ Դրանցից 32-ն ունեցել են զուտ ֆինանսական բնույթ»,- պարզաբանեց Առուստամյանը։ Նյութերի մի մասը, ինչպես նշեց նա, ներկայացվել է դատախազություն՝ հետագա ստուգում անցկացնելու համար։

Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք
website by Sargssyan