«Փաստ». «Սասնա ծռերը» մերժվելով ժողովրդի կողմից՝ նոր պլանների են անցել. քարտ բլա՞նշ են ստացել վարչապետի կողմից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների եւ քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր եւ «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երեւույթ է:

Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, եւ դա է պատճառը, որ նրանք վերջին շրջանում ակտիվացել են՝ չնայած որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին կարողացան հազիվ 20 հազար քվե հավաքել. ժողովուրդը պարզապես մերժեց նրանց։

Եվ քանի որ նրանք վստահության պոտենցիալ չունեն, որ կարողանան հանրային կյանքում օրակարգ թելադրել, հանդես են գալիս ծայրահեղական եւ վտանգավոր գաղափարներով:

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ամեն քայլափոխի նրանք խոսում են պատերի տակ հյուսվող դավադրությունների եւ ահագնացող ռեւանշիզմի մասին:

Ավելին, հետապնդելով իրենց շահը՝ նրանք նպատակ ունեն վարչապետ Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, իսկ դրա արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան, էլ ավելի կնվազի նրա վարկանիշը:

Հենց այդ ժամանակ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն կստանան իշխանությանը դրդել իրենց երազանքի իրականացմանը՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին անընդհատ ակնարկում են Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը:

Հայաստանում ակտիվանալուց զատ «ծռերը» փորձում են նաեւ իրենց ուժերը չափել Արցախում, բայց վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերին» մերժում են նաեւ արցախցիները:

Եվ այս հանագամանքը հաշվի առնելով՝ այս ուժն սկսեց նոր սադրանքների դիմել, որով ոտնահարում են Արցախի ինքնիշխանությունը:

Արցախի հարցում «Սասնա ծռերի» դիրքորոշումն այն է, որ բանակցային պրոցեսը ծուղակ է, որից դուրս գալու համար պետք է Արցախը միացվի Հայաստանին: Նրանք չեն ընդունում Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը եւ հայտարարում են, թե Արցախը Հայաստանի մաս է:

Թերեւս սրանով էր պայմանավորված, որ «Սասնա ծռերը» բավականին խանդավառությամբ ընդունեցին Ստեփանակերտում վարչապետի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է:

Ճիշտ է, Արցախը Հայաստանին միավորելը բոլորիս ցանկությունն է, բայց գոյություն ունի դա իրականացնելու ճանապարհ, որը ենթադրում է նախ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչում որպես անկախ պետություն, որից հետո էլ տեղի կունենա նրա միավորումը Հայաստանի հետ:

Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափի անտեսումը եւ հայտարարությունները, թե Արցախը Հայաստանի մարզ է, շատ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ հայկական կողմի համար:

Իսկ Ադրբեջանը նման մի առիթ է փնտրում, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե հակամարտությունն իրենց եւ Հայաստանի միջեւ է, ապա դրանից հետո վերսկսի ռազմական գործողությունները:

Սակայն սա «Սասնա ծռերին» չի հետաքրքրում, նրանց համար ամենակարեւորը կարճաժամկետ դիվիդենտներն են ու պղտոր ջրում ձուկ որսալը, եւ քանի իրենք ունեն վարչապետի թույլտվությունը, ավելի բացահայտ քայլերի են անցնում՝ ընդհուպ մինչեւ Արցախի ֆլեշմոբեր են կազմակերպում սոցցանցերում, ասենք՝ ցույց տալով, թե իբր իրենք նկարվել են «Արցախի մարզպետարանի» դիմաց:

«Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan