«Հրապարակ». Վանեցյանի շուրջ օղակը սեղմվում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։

Մեր աղբյուրներն ասացին, որ Վանեցյանի դուրս գալուց հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են։ ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն եւ ստուգումներ արել։ Կարծես թե ոչինչ չեն հայտնաբերել։ Ապա գրվեց, որ Պետական վերահսկողական ծառայությունն է մտել ԱԱԾ՝ ֆինանսատնտեսական հատվածը ստուգելու։ Մեր աղբյուրներն ասացին, որ 20 միլիարդից ավելի բյուջեի ծախսերի մեջ 95 հազար դրամի անհամապատասխանություն են հայտնաբերել, մտածում են՝ հանրայնացնե՞ն, թե՞ ոչ։ Նաեւ ստուգում են Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը՝ Վանեցյանի նշանակումից հետո ընկած հատվածում։ Եվ «Դինամո», նոր անվանումով՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայի աշխատողներին ոստիկանության 6-րդ վարչություն տանելն ու բռնությամբ ցուցմունքներ կորզելն էլ այդ նպատակին են ուղղված։ Ի դեպ, այդ անձինք դիմել են հիվանդանոց եւ բժշկական տեղեկանք ստացել՝ վնասվածքների հետ կապված։ Բերման ենթարկվածներից մի մասը, իհարկե, վախենում է՝ չի բողոքում, սակայն մի քանի հոգի արդեն փաստաբանի միջոցով դիմել են ՀՔԾ՝ բողոքելով ոստիկանության գործողություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia
website by Sargssyan