«Փաստ». Իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չհամարձակվե՛ք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի վրա, չփորձե՛ք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին»,- դիմելով «քայլող» պատգամավորներից մեկին՝ ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Սոցցանցերում շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ պատգամավորը կարող է բղավել ՄԻՊ վրա, սպառնալ նրան:

Իրականում հազիվ թե զարմանալու բան է մի խորհրդարանում, ուր միմյանց վրա բղավելը, միմյանց վիրավորելն ու հայհոյելը դարձել են սովորական երեւույթներ, ուր իշխող խմբակցության պատգամավորների զգալի մասն այնպիսի ջանասիրությամբ է տեղավորվել «իշխանության դիրքերում», որ իրենց հետ ինչ-որ հարցում անհամաձայն անխտիր բոլորի հետ կարող են խոսել մեծամտության ու հոխորտանքի լեզվով, սպառնալիքի լեզվով:

Սա էլ զարմանալի չէ, քանի որ ոչ մեկ անգամ նման պահվածքն արդարացվել է հենց թիմի ղեկավարի կողմից, ավելին՝ հենց նրա կողմից են հնչել սպառնալիքներ, այդ թվում՝ «պադյեզդներում ասֆալտին փռելու»:

ՄԻՊ խոսքերի ժամանակ ԱԺ նախագահը կոչ էր անում առավել հարգալից լինել պատգամավորի հետ: ԱԺ նախագահն իրոք պետք է պաշտպանի պատգամավորների շահերը, այստեղ նա իրավացի է: Սակայն ցավալի է, որ կիրառվում են երկակի ստանդարտներ, երբ ոչ մի անգամ նկատողության չեն արժանանում չափերն անցնող, վիրավորական արտահայտություններ անող «իմքայլականները», սակայն նկատողության են արժանանում ընդդիմադիր պատգամավորներն ու ՄԻՊ-ը:

Նույնը վերաբերում է նաեւ մեծամասնության խմբակցության ղեկավարին, որը յուրատեսակ խրոնոլոգիայով փորձում էր «ապացուցել» Փաշինյանի խոսքերը, թե երկու տարի հենց իշխանություններն են վիրավորանքի արժանանում, ճնշումների ենթարկվում: Այո, անթույլատրելի է ցանկացած վիրավորանք, ճնշում, հայհոյանք:

Բայց էլի գործ ունենք մանիպուլ յատիվ երկակի ստանդարտների հետ, ինչը, ցավոք, այս իշխանությունների համար դառնում է բնավորություն: Հակառակ խրոնոլոգիան անհամեմատ ավելի մեծ ցուցակով է, ինչի արդյունքում ստեղծված մթնոլորտի հետեւանքները գնալով խորանում են:

Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի
website by Sargssyan