Նոր խստացումներ․ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացներն ավելի կխստացվեն:

Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, եւ կառավարությունը նպատակահարմար է գտնում դրանք արդյունավետ կառավարելու նպատակով օտարումն իրականացնել միայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համաձայնությամբ: Այսինքն՝ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում: Իսկ այս փոփոխությունը պատահական չէ, եւ գաղտնիք չէ, որ հողերը համայնքի ղեկավարները տվել են իրենց բարեկամներին:

Օրինակ՝ դատախազության կողմից 20 քրեական գործ է հարուցվել Սյունիքում նման դեպքերի առնչությամբ: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թվականից՝ համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձեւական մրցույթների միջոցով փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարների մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման եւ շահագործման նպատակով վարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին:

Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82 միլիոն 561 հազար 42 դրամի վնաս, որից երեկվա դրությամբ վերականգնվել է 31 միլիոն 742 հազար 916 դրամը: Թերեւս այս փոփոխությունը թույլ կտա խուսափել նման դեպքերից»:

«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին
website by Sargssyan