Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով առավել մեծ վնաս են կրում ՀՀ մարզերի ընտանիքները

Ընթացիկ տարվա մարտին Հայաստանում ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումների ծավալը փետրվարի համեմատ նվազել է 14.3 միլիոն դոլարով (կամ 10.8 տոկոսով): Ընդ որում, երկրների շարքում ամենամեծ բացարձակ անկումը գրանցվել է Ռուսաստանի մասով՝ 7.9 միլիոն դոլարով (կամ 13.2 տոկոսով):

Նշենք, որ Ռուսաստանում եւ Հայաստանում համավարակի հետ կապված սահմանափակումները (ներդրվել էին միայն մարտի երկրորդ կեսին) դեռ չեն հասցրել ցույց տալ իրենց բացասական հետեւանքները: Դատելով առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներից՝ մեր քաղաքացիների՝ ՌԴ ժամանակավոր միգրացիայի եւ ժամանման ցուցանիշները մեկ տարվա ընթացքում չեն նվազել: Այդպես, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանում միգրացիոն հաշվառման համար ավելի քան 127 հազար ՀՀ քաղաքացի է դիմել: Իսկ ահա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նույնիսկ մի փոքր ցածր էր՝ չհասնելով 123 հազարի: Այս ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, ուստի մարտի իրավիճակի մասին կարելի է միայն ենթադրություններ անել:

Ռուսաստանից տրանսֆերների անկման հիմնական պատճառը մարտին ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ ամրապնդումն է՝  փետրվարի համեմատ 14.5 տոկոսով: Այդ իսկ պատճառով մարտին դրամական փոխանցումների քանակի կորուստները 7.5 միլիոն դոլարի էին հասել, այսինքն, մարտին «ռուսական» փոխանցումների գումարի ընդհանուր անկման ճնշող մեծամասնությունը (96 տոկոս) առաջացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու թուլացման հետեւանքով: Ապրիլից արտարժույթի փոխարժեքի գործոնին կավելանա համավարակի հետեւանքների ազդեցությունը: Չէ որ մեր սեզոնային աշխատանքային միգրանտների մեծ մասն դեպի հյուսիս է գնում գարնանը, երբ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում սեզոնային միգրանտները հիմնականում աշխատում են այս ոլորտում: Երկրորդ տեղում առեւտուրն է, որի համար սեզոնայնությունն այնքան էլ արտահայտված չէ, որքան շինարարության մեջ:

Ռուսաստանը միշտ ժամանակավոր աշխատանքի մեծ հնարավորություններ է տվել, որոնցից եւ օգտվում են տասնյակ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչներ Հայաստանում: Տարիներ առաջ Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զգալի մասը գալիս էր հենց այս երկրից:

Ստորեւ ներկայացված պատկերում Ռուսաստանից եւ այլ երկրներից դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներն են 2014 եւ 2019-2020 թվականների հունվար-մարտ ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում դոլարը 2 անգամ թանկացել է ռուբլու նկատմամբ (ՀՀ-ում նույն ժամանակահատվածում ռուբլին 1.6 անգամ էր թուլացել դրամի նկատմամբ, այնպես որ ռուբլով փոխանցումներ ստացողները նույնպես վնաս են կրել): Փոխանցումների համար ռեկորդային 2014 թվականից Ռուսաստանում դոլարը թանկացել է, իսկ դրամային փոխանցումների ներհոսքը (դոլարային արտահայտությամբ) մի քանի անգամ կրճատվել է: Սա իր հերթին Ռուսաստանից փոխանցումներ ստացողների եկամտի կրճատման է հանգեցրել: Հարց է ծագում՝ Հայաստանի բնակչության ո՞ր խմբերն են առավել շատ տուժել դրանից:

Ահա տեղեկություն ՀՀ կենտրոնական բանկի հին ուսումնասիրությունից, որն արդիական է նաեւ այսօր: Այդպես, ԱՄՆ-ից փոխանցումների ավելի քան 70 տոկոսը բաժին էր ընկնում Հայաստանի մայրաքաղաքին: Իսկ ահա Ռուսաստանի մասով պատկերը ճիշտ հակառակն է. այս երկրից փոխանցումների ավելի քան 80 տոկոսը ստացել են մարզերի ընտանիքները: Այս տեղեկատվությունը կարող ենք պարզել հայտնի փաստով. Ռուսաստանում սեզոնային շինարարական բրիգադները հիմնականում ձեւավորվում են մեր գյուղերում:

Նշենք,, որ փոխանցումների գումարներն ամենեւին էլ ֆանտաստիկ չեն: Ըստ Ռուսաստանի պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի ֆիզիկական անձանց դրամական փոխանցման միջին չափը 270 դոլար է կազմել: Այստեղ մեկ կարեւոր հանգամանք հաշվի առնենք. այս ցուցանիշը ներառում է նաեւ կոմերցիոն բնույթի փոխանցումները, որոնք մեծացնում են միջին ցուցանիշի ծավալը: Ուստի Ռուսաստանից մեր խոպանչիներից Հայաստանում իրենց ընտանիքներին ամսական ֆինանսական աջակցությունը 270 դոլարից ավելի քիչ կլինի: Բայց ֆերմերների համար՝ տնտեսությունը վարելուց ստացած իրենց ցածր եկամուտով, այս դեպքում եւս դա փոքր գումար չէ:

 

 

Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак Карапетян Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в ряде регионов Армении Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в регионах Армении Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Бонус в размере 5 000 драмов от IDBank для владельцев пенсионных карт Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Волонтеры общенационального движения «Единство» предлагают свою помощь Москве Соболезнуем Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян IDBank - участник конференции общественной организации Мой лес Армения Пашинян уничтожает историю, культуру и делает это запрограммированно: Аршак Карапетян Движение «Всеармянский фронт» сохранит суть и деятельность движения: Аршак Карапетян Премьер пугает войной, чиновники дистанцируются: политтехнолог о ситуации в Армении IDBank выпускает 1-й транш долларовых облигаций 2024 года Никол Пашинян спрашивал, почему мы воюем, почему не отступаем? Новые раскрытия Аршака Карапетяна В 2023г. кредитный портфель МСБ Америабанка вырос более чем на 30% Цифровые карты Amio с безграничными возможностями и кэшбэком 5% Горнодобывающая промышленность играет важную роль в обеспечении материалов для энергетического перехода и зеленой экономики: Роман Худоли
website by Sargssyan