Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը իր դիտարկումներն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հետ կապված Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Նա իր հոդվածում գրում է.

«Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարյա բոլոր երկրների առջև նույն խնդիրները դրվեցին: Լուծումներն էլ առերևույթ նույնական էին: Բայց տարբեր արդյունքներ ստացվեցին:

Այս օրերին մենք խոսում ենք արտակարգ դրության երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարյա միաժամանակ Ադրբեջանում հայտարարեցին, որ թույլատրում են միջքաղաքային հաղորդակցությունը: Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատություն տրվեց: Վրաստանում իշխանությունները հայտարարեցին, որ արտակարգ դրությունը չեն երկարացնելու: Մայիսի 22-ից Վրաստանը որոշակի կանոններով վերադառնում է «նախկին» կյանքին: Հայտարարվում է, որ հունիսի 15-ից թույլատրվում է ներքին տուրիզմը: Իսկ հուլիսի 1-ից կվերաբացվի արտագնա տուրիզմը: Այդ ուղղությամբ ահագին աշխատանք է տարվել: Բրիտանական զբոսաշրջային հայտնի պարբերականը Վրաստան այցելելու մասին առաջարկ-հոդված է հրապարակել, 20-ից ավելի ավիաընկերություններ ցանկություն են հայտնել Վրաստան չվերթներ սկսելու մասին՝ Քաթարի ավիաուղիներից մինչև այն հայտնի էժանագին ավիաընկերությունը: Զբոսաշրջության գործակալությունը նույնիսկ վերլուծություն է հրապարակել՝ ասելով, որ առաջին հերթին զբոսաշրջիկներ է սպասում Իսրայելից, Չեխիայից, Լեհաստանից ու Ավստրիայից: Իշխանությունները նույնիսկ հյուրանոցների համար խորհուրդներ պարունակող ուղեցույց են կազմել ու հրապարակել: Հայտարարվել է ֆերմերային տնտեսությունների աջակցման համար մոտ 93.3 մլն դոլարանոց ծրագրի մասին (նման ծրագրի գործարկման մասին նաև Ադրբեջանի իշխանություններն են հայտարարել՝ ավելի փոքր՝ մոտ 76.5 մլն դոլար արժեքի չափով): Վրաստանում իշխանություններն աջակցության գումարը պարտադրում են իրացնել միայն առևտրի որոշակի կետերում և գնել միայն վարուցանքին անհրաժեշտ նյութեր (պարզ ասած՝ աջակցությունը չի ուղղորդվի նախկին վարկերի մարմանը՝ ինչից միշտ զգուշանում են նման աջակցության հեղինակները): Վրաց գյուղնախարարությունը հայտարարել է, որ գյուղացիական տնտեսություններին դիզվառելիք է տրամադրում՝ 1 հա-ին 150 լիտրի չափով: Պարենի հնարավոր սակավության ու գնաճի հեռանկարից ելնելով վրաց վարչապետը հայտարարել է․ «Երկրում չմշակված հողակտոր չպիտի լինի»:

Հարևան երկրի լավատեսությունը համավարակային իրավիճակից է բխում: Ըստ առողջապահության նախարարության՝ երկրի 11 կորոնա-հիվանդանոցները կիսով չափ դատարկ են: Առողջապահության համակարգն անգամ համավարակի երկրորդ ալիքի դեպքում իրավիճակը կհաղթահարի առանց լարումի: Այս տեսակետը հարկավ հարգանքի արժանի է: Վրաստանում վարակակիրների թիվը 671 է, մահերինը՝ 12, ապաքինվածներինը 393: Փաստորեն, ակտիվ հիվանդների քանակը 266 է (այս հաշվարկի պահի դրությամբ Ադրբեջանում 1058 ակտիվ հիվանդ կա, Հայաստանում՝ 2326):

Այս ամենի ֆոնին կարելի է կարդալ, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Բաքվում բացվում են ռեստորանները: Մեր լրատվամիջոցներում նույն պնդումն ավելի «ցիվիլ» է: Մեր մոտ՝ «հասարակական սննդի կետերն են բացվում»: Պայմանները համարյա ամենուր նույնն են: Օրինակ սա՝ «ռեստորան-հասարակական սննդի կետերի բոլոր հաճախորդները ջերմաչափվելու են»: Միակ տարբերությունն այն է, որ մեր պարագային այդ մասին հայտարարությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Կարճ ասած՝ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ազատվելու սպասումը նույնական է: Ծրագրերն ու ժամկետներն են տարբեր»:

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան
website by Sargssyan