Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը իր դիտարկումներն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հետ կապված Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Նա իր հոդվածում գրում է.

«Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարյա բոլոր երկրների առջև նույն խնդիրները դրվեցին: Լուծումներն էլ առերևույթ նույնական էին: Բայց տարբեր արդյունքներ ստացվեցին:

Այս օրերին մենք խոսում ենք արտակարգ դրության երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարյա միաժամանակ Ադրբեջանում հայտարարեցին, որ թույլատրում են միջքաղաքային հաղորդակցությունը: Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատություն տրվեց: Վրաստանում իշխանությունները հայտարարեցին, որ արտակարգ դրությունը չեն երկարացնելու: Մայիսի 22-ից Վրաստանը որոշակի կանոններով վերադառնում է «նախկին» կյանքին: Հայտարարվում է, որ հունիսի 15-ից թույլատրվում է ներքին տուրիզմը: Իսկ հուլիսի 1-ից կվերաբացվի արտագնա տուրիզմը: Այդ ուղղությամբ ահագին աշխատանք է տարվել: Բրիտանական զբոսաշրջային հայտնի պարբերականը Վրաստան այցելելու մասին առաջարկ-հոդված է հրապարակել, 20-ից ավելի ավիաընկերություններ ցանկություն են հայտնել Վրաստան չվերթներ սկսելու մասին՝ Քաթարի ավիաուղիներից մինչև այն հայտնի էժանագին ավիաընկերությունը: Զբոսաշրջության գործակալությունը նույնիսկ վերլուծություն է հրապարակել՝ ասելով, որ առաջին հերթին զբոսաշրջիկներ է սպասում Իսրայելից, Չեխիայից, Լեհաստանից ու Ավստրիայից: Իշխանությունները նույնիսկ հյուրանոցների համար խորհուրդներ պարունակող ուղեցույց են կազմել ու հրապարակել: Հայտարարվել է ֆերմերային տնտեսությունների աջակցման համար մոտ 93.3 մլն դոլարանոց ծրագրի մասին (նման ծրագրի գործարկման մասին նաև Ադրբեջանի իշխանություններն են հայտարարել՝ ավելի փոքր՝ մոտ 76.5 մլն դոլար արժեքի չափով): Վրաստանում իշխանություններն աջակցության գումարը պարտադրում են իրացնել միայն առևտրի որոշակի կետերում և գնել միայն վարուցանքին անհրաժեշտ նյութեր (պարզ ասած՝ աջակցությունը չի ուղղորդվի նախկին վարկերի մարմանը՝ ինչից միշտ զգուշանում են նման աջակցության հեղինակները): Վրաց գյուղնախարարությունը հայտարարել է, որ գյուղացիական տնտեսություններին դիզվառելիք է տրամադրում՝ 1 հա-ին 150 լիտրի չափով: Պարենի հնարավոր սակավության ու գնաճի հեռանկարից ելնելով վրաց վարչապետը հայտարարել է․ «Երկրում չմշակված հողակտոր չպիտի լինի»:

Հարևան երկրի լավատեսությունը համավարակային իրավիճակից է բխում: Ըստ առողջապահության նախարարության՝ երկրի 11 կորոնա-հիվանդանոցները կիսով չափ դատարկ են: Առողջապահության համակարգն անգամ համավարակի երկրորդ ալիքի դեպքում իրավիճակը կհաղթահարի առանց լարումի: Այս տեսակետը հարկավ հարգանքի արժանի է: Վրաստանում վարակակիրների թիվը 671 է, մահերինը՝ 12, ապաքինվածներինը 393: Փաստորեն, ակտիվ հիվանդների քանակը 266 է (այս հաշվարկի պահի դրությամբ Ադրբեջանում 1058 ակտիվ հիվանդ կա, Հայաստանում՝ 2326):

Այս ամենի ֆոնին կարելի է կարդալ, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Բաքվում բացվում են ռեստորանները: Մեր լրատվամիջոցներում նույն պնդումն ավելի «ցիվիլ» է: Մեր մոտ՝ «հասարակական սննդի կետերն են բացվում»: Պայմանները համարյա ամենուր նույնն են: Օրինակ սա՝ «ռեստորան-հասարակական սննդի կետերի բոլոր հաճախորդները ջերմաչափվելու են»: Միակ տարբերությունն այն է, որ մեր պարագային այդ մասին հայտարարությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Կարճ ասած՝ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ազատվելու սպասումը նույնական է: Ծրագրերն ու ժամկետներն են տարբեր»:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan