Նիկոլ Փաշինյանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում չի ստանձնում պատասխանատվություն. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Մենք պետք է կարողանանք միասին հասկանալ և պատկերացնել, որ գերական պետական և ազգային շահն է: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ ադրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի արձագանքը հղում անելուն:

«Որքանո՞վ է սա նպատակահարմար, որքանո՞վ են հաշվարկվել ռիսկերը, և սա ի՞նչ է տալու ոչ թե վարչապետին անձամբ, այլ երկրին՝ իր պետական և ազգային շահերի և դրանց հետևողականորեն առաջ մղման տեսանկյունից», - հարցադրումներ է արել վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ անկախությունից ի վեր ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է ուժային կենտրոնների շահերի համադրման և ոչ հակադրման սկզբունքով:

«Սա այն ֆենոմենալ մոտեցումն է եղել, որի արդյունքում տարբերվել է Հայաստանը նոմինալ իրավիճակով նման մի շարք երկրներից, ինչպես, օրինակ՝ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից: Հայաստանը երբեևէ չի դիմել այնպիսի գործիքի, ինչպիսին մեզ վերաբերող հարցերում, մեր գերակայությունների շրջանակում շահերի հակադրումն է», - ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մի բավականին հետաքրքիր էլեմենտի վրա, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ասուլիսի ընթացքում. «Բանակցային գործընթացում կա սկզբունք՝ համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»:

«Եթե այս սկզբունքը շատ ընկալելի է վարչապետի համար, այդ դեպքում ինչո՞վ էին պայմանավորված վերջին երկու տարվա ընթացքում արված այն բոլոր հայտարարությունները՝ տեսեք, թե ինչի շուրջ են բանակցել նախկինները: Չէ՞ որ փաստ է, որ չի հասել իրավիճակը նրան, որ համաձայնեցված է ամեն ինչ, քանի որ չկա կարգավորման ստորագրված փաստաթուղթ», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ բավականին հստակորեն արտահայտվեց, որ իրենք իշխանությունը ստանձնելու պահին բանակցային գործընթացում եղած իրավիճակը չեն ընդունել, և նոր փաստաթուղթ չի առաջացել:

«Սա նշանակում է, որ առկա փաթեթը՝ «մադրիդյան սկզբունքներ» կամ նրա մոդիֆիկացված որևէ տարբերակ պաշտոնապես մերժվե՞լ է ՀՀ կողմից: Եթե այո, արդյոք բոլոր ռիսկերը հաշվարկվա՞ծ են և արդյոք հենց սա՞ են ընկալել դիմացի կողմերը»- նշել է նա, - եթե այո, զարմանալի է, թե ինչու Միսնկի խմբի համանախագահների կողմից չի սկսվել աշխատանք նոր առաջարկի ձևավորման շուրջ: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ է տարբերվում սեփական հանրությանը և բանակցային գործընթացի մյուս դերակատարների ներկայացվող տեսակետը»:

Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ վարչապետը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ-որ տարբերակի կողմ լինելու պատասխանատվություն այլևս չի ստանձնում, այլ խոսում է տարբերակի մասին, որին միգուցե չարժե ասել «ոչ»:

«Առաջին հայացքից թվում, թե բառերի տարբերության մասին ենք խոսում, բայց իրականում խոսում ենք պատասխանատու կամ ոչ պատասխանատու գործելաոճի մասին, երբ ունես իշխանություն, բայց չես ստանձնում պատասխանատվություն», - նշել է նա:

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը
website by Sargssyan