Օլիգարխները դիմակների համար բարձր գներ են սահմանում, իսկ իշխանությունն ասում է՝ մենաշնորհ չկա. տնտեսագետ

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում կրկին բուռն քննարկում ծավալեց անհատական պաշտպանիչ միջոցների, հատկապես՝ դիմակների աճող գների մասին: Իշխանականներից այս քննարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և կիսեց այն տեսակետը, որ կառավարությունն ամեն կերպ պիտի զսպի դիմակների աճող գները: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը գների զսպման հնարավոր միջոցների մասին զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Ամենագործուն դերը, գներն աճելու առումով, տնտեսվարողների մրցակցությունն է: Ինչքան էլ կառավարությունը պնդի, թե այս ոլորտում մենաշնորհներ չկան, միևնույն է, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք շուկայի մեջ մեծ տեսակարար կշիռ չունեն, բայց վարում են կողմնորոշող քաղաքականություն փոքր տնտեսվարողների համար: Թելադրողները հիմնականում խոշոր դեղատնային ցանցեր ունեցող մեր հայտնի օլիգարխներն են, որոնք սահմանում են վաճառքի գները»,- նշում է տնտեսագետն ու հավելում, որ սա դեղերի շուկայի առանձնահատկությունն է, որ ձևավորվել է վերջին 10-15 տարիների ընթացքում, երբ դեղ ներմուծողները կամ արտադրողները ներխուժեցին նաև մանրածախ շուկա՝ ի դեմս դեղատնային շուկայի:

Շահույթն ապահովող առկա սպեկուլյատիվ գործարքներից զատ, տնտեսագետն ընդգծում է նաև օբյեկտիվ գործոնները, որոնց անմիջական ներգործությամբ է, որ դիմակների գներն աճում են:

«Օրինակ թանկացել են նույն արտադրության տարբեր պարագաների գները, այդ թվում՝ կտորների, նաև սարքերի: Բայց, միևնույնն է, հարց է առաջանում՝ արդյոք օբյեկտիվ է գների այսքան բարձրացումը: Այս մասով պետք է ստուգումներ իրականացներ ՏՄՊՊՀ-ի միջոցով: Սակայն, ցավոք սրտի, հանձնաժողովը մատնված է լիակատար անգործության, արդարացումը կրկին մեկն է՝ ոլորտում մենաշնորհ չկա»,-ասում է Պարսյանը, նաև նշում, որ իրավիճակը շտկելու միակ տարբերակը շուկայի ուսումնասիրումն է ՏՄՊՊՀ կողմից:

Տնտեսագետին մտահոգում է այն փաստը, որ դիմակների գները զգալիորեն տարբերվում են Երևանի տարբեր մասերում:

«Սա օրենսդրական թերացման ու բացի խնդիր է, և ՏՄՊՊՀ-ն արդարացիորեն դժգոհում է, որ չունի լծակներ տնտեսվարողների նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու և վարույթ սկսելու համար, բայց այս իրավիճակում օրենքի անկատարության վրա հղում անելով՝ անգործության մատնվելն էլ անընդունելի է»,- ընդգծում է Պարսյանը և պնդում, որ ՏՄՊՊՀ-ն միայնակ չպիտի գործի, նրան պետք է օգնեն այլ գերատեսչություններ, օրինակ՝ տնտեսությունից կտրված Էկոնոմիկայի նախարարությունը, նաև դեղատներին լիցենզիա տրամադրող լիազոր մարմիններն՝ ի դեմս առողջապահության նախարարության:

Նա նաև կարծում է, որ կարիք կլինի նաև կոնկրետ գին և որակի կոնկրետ չափանիշներ սահմանել:

«Պետք է սահմանել հստակ գին, որից բարձր գնով վաճառք չկարողանա իրականացնել ոչ մի տնտեսվարող: Արտակարգ դրության պայմաններում ասածս իրականացնելու համար մենք նման լծակներ ունենք: Հնարավորություն ու կարողություն կա, մնում է քայլերն իրականացնող գտնվի՝ ի դեմս այս լիբերալ կառավարության, որ այս իրավիճակում ուղղակի չի էլ պատկերացնում, որ կարող է տնտեսական պրոցեսներին միջամտել և որևէ բան փոխել»,- եզրափակում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль
website by Sargssyan