«Իմ քայլը» կարող է փլուզվել․ համաշխարհային տրենդը դա հնարավոր դարձնում է

Կորոնավիրուսի համաճարակի քաղաքական հետևանքները տեսանելի են հատկապես այն երկրներում, որտեղ իշխանության ղեկին պոպուլիստներ են կամ պոպուլիստական տրենդի ներկայացուցիչներ։ Օրինակ՝ Դոնալդ Թամփը, որը մինչև համաճարակը գրեթե չէր կասկածում իր վերընտրության հարցում, հիմա չի բացառում, որ կարող է պարտվել կորոնավիրուսին՝ իշխանությունը հանձնելով Ջո Բայդենին։ Սակայն մեր իրականությանն ավելի նման է Ֆրանսիան։
2017-ի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակն, ըստ էության, հեղափոխություն էր, էլեկտորալ հեղափոխություն, որն արմատապես փոխեց Հինգերորդ հանրապետության քաղաքական համակարգը, նրա ստատուս քվոն։ Դա իր արտացոլումը գտավ 2017-ի խորհրդարանական ընտրություններում, երբ Մակրոնի նորաստեղծ «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ օրենսդիր մարմնում։
Մակրոնի մեծամասնությունը ձևավորվել էր նույն սկզբունքով․ ինչպես՝ մեր «Իմ քայլը» խմբակցությունը․ դա տարբեր խմբերի, անհատների համախումբ էր՝ միավորման հիմքում չունենալով քաղաքական, գաղափարական մոտիվներ, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ «իզմեր»։
Այդ՝ քաղաքական առումով, ամորֆ մեծամասնությունը համեմատաբար կայուն էր, քանի բարձր էր Մակրոնի վարկանիշը։ Ֆրանսիայի գործող նախագահի վարկանիշի անկումը նկատելի էր դեռ մինչև համաճարակը, դրանից հետո այն ավելի ցայտուն դարձավ, ինչն անմիջապես ազդեց նաև խորհրդարանական դասավորության վրա։ Էմանուել Մակրոնը խորհրդարանի ստորին պալատում կորցրել է բացարձակ մեծամասնությունը: Մայիսի 19-ին, մի շարք պատգամավորներ դուրս են եկել նրա կուսակցության խմբակցությունից և ձևավորել «Բնապահպանություն, ժողովրդավարություն, համերաշխություն» կոչվող քաղաքական նոր խումբ: Ֆրանսիայի 577-տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը հիմա 288 մանդատ ունի:
«Իմ քայլը», կրկնում եմ, գրեթե նույն սկզբունքով է ձևավորվել, ինչ Մակրոնի մեծամասնությունը։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշային անկումը շարունակվում է ու ամենևին չի բացառվում, որ մոտ ապագայում «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունն անցի տրասֆորմացիաների ու ֆիլտրումների ճանապարհով։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan